16928 դիտում
17:30 14-01-2021
Կներեք, բայց այս անգամ քաղաքավարի չեմ լինելու ու իրերը կոչելու եմ իրենց անուններով. Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
նիկոլը, ռուստամը, դատարաններն ու Արմեն Սարգսյանը.
Անհետաձգելի․․․ Փաստորեն դավաճանների կառավարությունն այսօր անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը։ Դրանով նախատեսված է մինչդատական վարույթի և հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանների ներդրում։ Ընդ որում, հակակոռուպցիոն դատարանների ներդրման համար գումարը տալիս է օտարերկրյա դոնոր։ Այլ երկիր կվճարի, կպատվիրի՝ թե ով լինի դատավոր ու ինչ անի։
Դուք ճիշտ հասկացաք՝ դավաճանը ու իր վարձկան երիտհայը՝ բադասյան ռուստամը, անհետաձգելի չհամարեցին, ասենք, գերիների վերադարձը, անհայտ կորած երեխեքի ընտանիքների աջակցությունը կամ օրինակ, ՔԿԱԳ օրենքում փոփոխություն կատարելը, որ արցախցիները, իրենց տնից տեղից կտրված լինելով, այստեղ ստիպված չլինեն 15000 դրամ ավել գումար տալ ինչ որ տեղեկանքի համար։ Նրանք որոշեցին, որ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ է արյուն պարտակող դատարաններ ստեղծելը, որ ընդդիմադիրներին կալանք տան, անհետ կորածի հորը կալանք տան, որ հանկարծ ձայն չհանեն։
Կներեք, բայց այս անգամ քաղաքավարի չեմ լինելու ու իրերը կոչելու եմ իրենց անուններով։
Այս նախագիծը ունի քաղաքական, իրավական ու բարոյական հարթություն։
1. Սկսեմ բարոյական հարթությունից։ Դե հայրենիք վաճառածներից բարոյականություն ակնկալելը նվազագույնը տարօրինակ կլիներ։ Խիստ հասկանալի և կոռուպցիոն ռիսկի պատճառով բանակում չծառայած ու սառը դեմքով տգետ մտքեր հայտնող ջահելը դժվար հասկանար, թե ինչ է նշանակում 7000 երեխա զոհել, 10000-ին թողնել առանց ոտք ու ձեռք և դրա փոխարեն փող տալ ու ստեղծել գրպանի դատարաններ, որ փակեն նրանց, ովքեր փորձել են այդ հողը պահել։
2.Քաղաքական հարթության մեջ՝ ակնհայտ է, որ սա ամենաքաղաքական նախագիծն է, որ երբևէ այս դահիճները նախաձեռնել են։ Ընդ որում, այն ունի շատ հստակ քաղաքական ազդակ ու քաղաքական նպատակ։ Նպատակը հետևյալն է․ ստեղծել նախաքննության գործերը քննող առանձին դատավորներ, որպեսզի մարդկանց կալանք տան, դեգրադացնել այս դատավորներին, քանի որ եթե դատավորը քննում է միայն կալանքի գործեր, նա չի կարող մասնագիտորեն զարգանալ, իսկ ՀՀ շարքային քաղաքացին, ով տարիներով սպասում է իր գործերի լուծմանը, էլի շարունակի սպասել, քանի որ սրանց մասնագիտացնելու փոխարեն կարելի էր դատավորների քանակը ավելացնել ու նորմալ համակարգ ունենալ։
3. Իրավական տեսանկյունից նախագիծը ՀԱԿԱՍԱհՄԱՆԱԴՐԱԿԱՆ է, որովհետև երբ Սահմանադրությունը խոսում է «օրենքով մասնագիտացված դատարաններ ստեղծելու» մասին, նկատի ունի, որ ստեղծվող դատարանը պիտի տարբերվի ընդհանուր իրավասության դատարաններից։ Վարչական դատարանն օրինակ, մասնագիտացված դատարան է, քանի որ ապացույցների հետազոտումից մինչև վարույթի այլ առանձնահատկություններ, տարբերվում է ընդհանուր իրավասության դատարաններից։ Խնդրում եմ ինձ բացատրել, հասկանամ՝ ի՞նչ տարբերություն կա, օրինակ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ խարդախության կատարման ու կաշառք վերցնելու և նույն պաշտոնեական դիրքի չարաշահմամբ այլ հանցանքների կատարման դատական կարգով քննության միջև։
Այսինքն՝ մասնագիտացված դատարանը, բադասյանի գոյություն չունեցող տրամաբանությամբ, պիտի քննի նախաքննության հետ կապված հարցերը, իսկ ընդհանուր իրավասության «չմասնագիտացված» դատարանը՝ ընդհանուր գործը։ Լու՞րջ։ Այդ նույն տրամաբանությամբ ստեղծեք դատարան, որ կքննի ասենք քրօրով նախատեսված նոր կորոնավիրուսով վարակելու գործերը։ Հա ու գրեք, որ դատավորը բացի բադասյանի «մասնագիտացված» ստրուկը լինելուց պիտի բժիշկ էլ լինի։ Ինչ վատ մասնագիտացում է որ։ Գլուխս չտանեք միջազգարին փորձի մասին հեքիաթներով, նախ՝ յուրաքանչյուր երկիր իր Սահմանադրությանը համահունչ է անում ու հստակ առանձնահատկությունների դեպքում նոր ստեղծում, երկրորդ՝ ոչ մի երկրում դավաճանության ու ապուշության պատճառով պատերազմ չեն պարտվում, հետո էլ դրա մասին խոսողներին փորձում դատել «մասնագիտացված» դատարանների միջոցով։
Այլ կերպ ասած, այս կարգավորումներում ակնհայտորեն Սահմանադրության հետ կապված խնդիր կա, և Արմեն Սարգսյանը, եթե փաշինյանի հետ նույն խաղը չի խաղում, պիտի դիմի Սահմանադրական դատարան։ Նա, դավաճան վախկոտի բոլոր նշանակումները կատարելով, կարող է «արդարանալ», որ շատ լիազորություններ չունի, բայց այս դեպքում կարգավորումը ակնհայտ հակասահմանադրական է։
Հ.Գ. Ընդդիմության մասով։ Ընկերնե՜ր սա խրամատ է, որտեղ սկսվում կամ էլ գուցե ավարտվում է Հայաստանի վերջնական կործանումը։ Ջահելը պիտի չկարողանա զեկուցել ԱԺ-ում։ Սորոսական գործակալական ցանցի մասին շատ է խոսվում։ Սա իրենց նվիրական երազանքն է։ Թու՞յլ ենք տալու, որ շարունակեն քանդել պետությունից մնացած վերջին փշրանքները։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
նիկոլը, ռուստամը, դատարաններն ու Արմեն Սարգսյանը Անհետաձգելի․․․ Փաստորեն դավաճանների կառավարությունն այսօր անհետաձգելի...
Опубликовано Arpine Hovhannisyan Четверг, 14 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
6925 դիտում
18:50 25-06-2020
Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով. Ալեքսանդր Ազարյան. Armdaily.am
2720 դիտում
21:30 23-04-2019
Ունաի Էմերի. Կներեք, բայց «Արսենալի» կազմը չեմ հայտնի
1687 դիտում
15:27 21-03-2023
Պուտինը միշտ շատ քաղաքավարի է. Գերմանիայի կանցլերը պատմել է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից