211652_close_icon
views-count5462 դիտում article-date 22:40 14-01-2021

Նիկոլ Փաշինյանին բերել են գործակալական ուժերը՝ Հայաստանը, Արցախը քանդելու համար․ ԵԿՄ ղեկավարությունը պետք է զերծ մնա այս իշխանություններից և գործի իրական երկրապահի ոգով․ Շահե Աճեմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԿՄ ղեկավարություն, վարչությունը պետք է իրենց թոթափեն այսօրվա իշխանություններից ու անցնեն իրական երկրապահի ոգով, հայրենիքի շահից ելնելով գործունեության։ ԵԿՄ-ն կվերականգնի իր դերակատարությունը և կկարողանանք երկիրն այս վիճակից հանել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/14/Ajemyan/3495285?fbclid=IwAR1ITDNxZJV16IQcVXyAJ2KZVsqSZYPk7uXsUFiBy_KCM8Wde7Nwylg-9To]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ անդամ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանը: Ըստ նրա՝ ԵԿՄ-ում լծակ ունեցողները դժբախտաբար «գույն» փոխողներ են: «Այնքան ենք գույն փոխել, այս օրն են: Եթե մարդ հաստատուն մնա իր սկզբունքներին, ԵԿՄ-ն էս օրը չէր ընկնի: Ես սիրում եմ Երկրապահը, ուզում եմ նախկին փառքը վերականգնի, ցավոք սրտի եմ ասում, էսօր ես ոտք չեմ դնում ԵԿՄ: Իմ ընկերները, ում հետ հաց եմ կիսել, զենք եմ բռնել, եղել է մի պահ, որ ինձ ասել են՝ քիչ խոսա, քեզ կխփենք, տունդ էլ գիտենք, տեղդ էլ: Այսպիսի բաներ են դուրս տվել: Նիկոլի պատճառով, այօրվա իշխանության պատճառով ինձ սպառնացել են»,-ասաց նա: Շահե Աճեմյանի խոսքով ՝ այօրվա իշխանությունները քանդեցին թե՛ բանակը, թե՛ ԵԿՄ-ն: «Իշխանափոխություն եղավ, Մանվելին ձերբակալեցին, եկավ Սասուն Միքայելյանը, ի՞նչ ասեց, ասեց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան մեր հաղթանակը»,-ասաց նա: Շահե Աճեմյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին բերել են գործակալական ուժերը՝ Հայաստանը, Արցախը քանդելու համար, ու հիմա իրենց ծրագիրը հաջողությամբ կատարում են, մեզանից խլում են մեր հաղթանակը, մեր երեխաներին: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր