1706 դիտում
10:28 15-01-2021
Ինչ են խոսել Մոսկվայում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում:
Իշխանական կուլիսներում նույն հանդիպման մասին այլ տեղեկություններ են պտտվում, իսկ ընդդիմադիրները նույն հանդիպման մասին միանգամայն այլ բան են պատմում: Ընդդիմությունը պնդում է, թե Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել սառը զրույց, որի ընթացում Պուտինը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչու է լարված իրավիճակ ՀՀ-ում, ու նշել, որ, կարծես թե, բոլորը վարչապետի հրաժարականն են պահանջում, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, թե բոլորը չեն, այլ մի փոքր խումբ է, որը չի ներկայացնում հասարակության ընդհանուր տրամադրությունը, իսկ ժողովուրդը իմ թիկունքին է, ինձ է սատարում: Փաշինյանը վստահեցրել է, որ այդ խումբն էլ առաջիկայում կխաղաղվի, որևէ անկայուն բան չկա:
Ըստ ընդդիմադիրների կողմից շրջանառվող վարկածի՝ Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, թե իր համար շատ կարևոր է, որ այդ տարածաշրջանում կայունություն լինի՝ ակնարկելով, թե Փաշինյանը պետք է հեռանա: Իսկ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և ՌԴ նախագահի հետ նույն հանդիպման մասին լրիվ այլ բովանդակությամբ տեղեկատվություն է ներկայացրել իր թիմակիցներին:
Փաշինյանն իր մտերիմներին ասել է, որ ինքը Պուտինի հետ ունեցել է շատ ջերմ զրույց, որի ընթացքում ՌԴ նախագահն ասել է, թե ինքն անվերապահ աջակցում է Փաշինյանին: Ավելին՝ եթե առաջիկայում հերթական կամ արտահերթ ընտրություններ լինեն, ըստ փաշինյանական վարկածի, Վլադիմիր Պուտինը հրապարակավ կսատարի գործող վարչապետին: Վարչապետն իր թիմակիցներին վստահեցրել է, որ Պուտինն իր կողքին է, ու իրենք անհանգստանալու առիթ չունեն:
Իշխանությունները, որ ամենաբարձրն էին ինքնիշխանություն գոռում, ծաղրում էին Ռուսաստանից «քաղաքական դաբրո» բերողներին, բավականին ոգևորվել են Պուտինի այդ պահվածքից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
12:39 24-12-2018
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ
2129 դիտում
15:02 30-09-2014
Ռուսաստանի նախագահ դառնալուց հետո Պուտինն անգամ խոսել է ՆԱՏՕ-ին ՌԴ-ի անդամակցության մասին. Bloomberg
838 դիտում
07:12 20-03-2024
Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ այցից հետո ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
859 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»