2043 դիտում
13:28 15-01-2021
Հիմնադրամը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, իսկ այս «ուսապարկերը» գտել են, թե ինչպես զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» և ամեն տարի շուրջ 130 մլն դրամ․ Մեսրոպ Մանուկյան
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողնենրի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում ուշագրավ փոփոխությունններ են արվել։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«1. Փոփոխության 8 -րդ Հոդվածով « Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «0.5» թիվը փոխարինել «2» թվով», այսինքն այսուհետ հիմնադրամը կունենա վարչական ծախսերը, քանի որ հիմնադրամում առկա է շուրջ 30 մլրդ դրամ, համաձայան «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը չեն կարող գերազանցել Հիմնադրամի՝ նախորդ տարվա ընդհանուր ակտիվների գումարի 0.5 տոկոսը», այս տարի դա կկազմի շուրջ 600 մլն դրամ, հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ:
2. Համաձայն փոփոխության 11-րդ հոդվածի Հիմնադրամի հոգաբարձուների կազմից «կհեռացվեն» ոչ ցանկալի անդամները, նրանք ովքեր ԱՆՎՃԱՐ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ հիմքով շուրջ 3 տարի գործնեություն է իրականացրել հիմնադրամում։
3. Այս փոփոխությանը հատուկ կարծիք են տվել ՀՀ ԱԺ փորձագիտական երկու բաժիները։ Մասնավորապես եզրահանգել են. «Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների, մասնավորապես՝ վերը նշված նկատառումների եւ առաջարկությունների տեսանկյունից լրամշակման ու հստակեցման կարիք է զգում» http://www.parliament.am/draft_history.php?do=showdiveval...
Հ.Գ. Հիմնադրամն ֆինանսական լուրջ խնդիրները ունի , իսկ այս «ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» և հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ
Հ.Գ. Հիմնադրամն երբեք վարչական ծախսեր չի ունեցել . . .
Հ.Գ. Հիմնադրամից հեռացվում են այն անդամները, ովքեր վստահ եմ, որ դեմ կքվեարկեին ցանկացած Զոհվածների ընտանքիներին հասանելիք գումարի «ՅՈՒՐԱՑՄԱՆԸ»
Հ.Գ. ՄԻնչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողը պետք է 5 անգամ ավել գումար վճարի հիմնադրամ, որպեսզի անհասկանալի 600 մլն դրամ վարչական ծախսերը կատարվի
Հ.Գ. Վարչական ծախսերից, որ «կոնյակ» կգնեք կամ ձեզ «պարգևավճար» կտաք, հիշե՛ք, որ դա զոհված զինծառայողների ընտանիքներին հասանելիք գումարից է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ուշագրավ փոփոխություններ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ...
Posted by Mesrop Manukyan on 2021 թ. հունվարի 14, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
4700 դիտում
22:40 13-12-2017
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 27 զոհված զինծառայողների ընտանիքների. ՊՆ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին