2133 դիտում
15:14 15-01-2021
Տարածաշրջանում ռազմական գործողություններից հետո Արցախում սկսվել է հումանիտար ճգնաժամ․ Մանե Թանդիլյան
Արցախի Հանրապետության զբաղվածության, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտության սրման ավարտից հետո առաջացել է հումանիտար ճգնաժամ:
«Պատերազմից հետո մենք ունեցանք հումանիտար ճգնաժամ, և սոցիալական խնդիրները սրվեցին: Առաջացած խնդիրները մենք փորձում ենք լուծել ինչպես ինքնուրույն, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների,Հայաստանի Հանրապետության,ռուս խաղաղապահների օգնությամբ»,- [url=https://ria.ru/20210115/karabakh-1593185292.html]ria.ru[/url]-ին է ասել Մանե Թանդիլյանը։
Նա նշել է, որ այժմ սուր է փախստականների բնակարանային խնդիրը, բայց տարածաշրջանում նրանց վերաբնակեցման ծրագիրն արդեն սկսվել է:
Թանդիլյանը շեշտել է, որ այժմ սուր է նաև անվտանգության հարցը: Նախարարը հիշեցրել է չորեքշաբթի օրը շփման գծում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով ՊԲ զինծառայողը վիրավորում էր ստացել։
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
14:10 17-12-2022
Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում. Մանե Թանդիլյան
1527 դիտում
23:00 14-03-2022
ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները
Այս բաժնից
1093 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
862 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1075 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին