2832 դիտում
09:53 16-01-2021
Ուշագրավ որոշում. «Իմ քայլի» պատգամավորները զե՞նք կունենան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պատգամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց։ Հատկապես այն դեպքերից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել էին իշխանական պատգամավորների տների բակերը գնալ ու «դավաճան» որակումներով ամոթանք տալ պատգամավորներին, շատ օրենսդիրներ ընդհատակ են անցել:
Որոշ մասը վախենում է խայտառակվելուց, որոշ մասը վախենում է, որ կհարձակվեն ու կվնասեն իրենց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորների վախերը հաղթահարելու առաջարկով է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա խմբակցության դնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որպեսզի անարգել ելումուտ անեն:
Հիմա կառավարությունը զենքերի հավաքագրմամբ է զբաղվում, որպեսզի իշխանական պատգամավորներին բաժանի. դե, օրենքում փոփոխություն կատարելը արդեն տեխնիկայի հարց է:
Պարզապես անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հիմնավորելու միայն իշխող ուժի ներկայացուցիչներին զենք բաժանելու գաղափարը, եթե խոսքը վերաբերում է պատգամավորներին զենք տալուն:
Հայտնի է, որ ՀՀ ԱԺ-ում կան 132 պատգամավորներ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցություներից և 8 անկախ պատգամավորներ: «Ժողովուրդ» օրաթերթը այս իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, պարզելու համար տեղեկատվությունը: Աղազարյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, գուցե եղել է ինչ-որ նիստ, որին ինքը չի մասնակցել, բայց նաև ասաց, թե պատգամավորներին զենք տալն իր համար ընդունելի չէ. «Չէ, ես չեմ կիսում այդ տեսակետը»:
Ի դեպ, պատգամավորը հայտարարեց, որ ինքը որևէ վտանգ չի տեսնում, տրանսպորտով է երթևեկում, ու որևէ խնդիր չկա իր համար: Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը մեզ ասաց, որ ինքը ևս տեղյակ չէ նման բանից, գուցե բաց է թողել այդ նիստը:
Հիշեցնենք, որ վերջերս դատավորները իրավունք ստացան զենք ունենալու, երեկ արդեն հայտնի դարձավ, որ շուտով Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ գործունեություն ծավալող և մի խումբ այլ աշխատակիցներ հնարավորություն կունենան զենք ունենալ: Նախագիծը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարման դրվեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1869 դիտում
10:08 17-01-2019
«Իմ քայլի» պատգամավորները ընդմիջումներին դահլիճից գնում են ճաշարան, ճաշարանից` դահլիճ․ «Ժողովուրդ»
2728 դիտում
09:01 21-05-2019
Թեժ հանդիպում. ինչ հարցեր են տվել «Իմ քայլի» պատգամավորները Բակո Սահակյանին. «Ժողովուրդ»
1881 դիտում
09:38 25-07-2019
Ինչու են «Իմ քայլի» պատգամավորները «փակ» ֆորմատով հանդիպել Հայկ Մարությանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
859 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»