211652_close_icon
views-count40255 դիտում article-date 10:43 16-01-2021

Ավտովթար Լոռու մարզում․ 51-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակին և կոտրել այն, կան վիրավորներ․ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում, 51-ամյա Արմեն Սողոյանը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 98 DՏ 777 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, այնուհետև, առաջ ընթանալով, բախվել կամրջի ճաղավանդակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Սողոյանն ու նրա ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հրաչ Մխիթարյանն ու Նարեկ Էվինյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր