15788 դիտում
16:13 16-01-2021
Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. կանխատեսումս իրականություն դարձավ. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին ու ասաց՝ այն, ինչ իրենք արել են ռազմադաշտում, գնահատականը տրվել է ՊԲ հրամանատրության կողմից։
«Այն ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ նկատմամբ ու իմ կողմնակիցների նկատմամբ, բանականություն ունեցող որևէ մարդ այդ ստահոդ լուրերին չի կարող հավատալ»,- այսօր լրագրողներին ասաց Վանեցյանը:
Նա հիշեցրեց՝ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել է ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է։
«Ցավոք սրտի, այդ կանխատեսումս իրականություն դարձավ։ Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ և ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ ու պաշտպանել մեր հայրենիքը, եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե խախտում է ու կատարում ինչ-որ պատվերներ, առավել ևս, սազական չէ տղամարդուն»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանն ընդգծեց՝ ինքն ու իր ջոկատը մարտնչել են ամենաթեժ ու դժվար տեղերում։
Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ում հանձնարարված էր Շոշ գյուղի հատվածի պաշտպանությունը, որտեղ էլ իրենք իրականացրել են իրենց հերթապահությունը, մասնակցել մարտական գործողություններին, խոսել է, խոսել է նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։
Նմանատիպ նյութեր
36073 դիտում
22:24 10-06-2020
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք․ Արթուր Վանեցյան
7442 դիտում
15:14 05-05-2020
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Այս բաժնից
880 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
895 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»