52842 դիտում
20:59 17-01-2021
Լեգենդար հրամանատար Սմբատ Այվազյանի որդին ապացուցեց, որ հոր արժանի զավակն է. նա պատերազմի առաջին իսկ օրից ամենաթեժ կետերում պաշտպանում էր Արցախը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ 1988 թվականին սկիզբ առավ ղարաբաղյան շարժումը, Հայաստանում ստեղծվեցին կամավորական ջոկատներ, այդ թվում՝ «Մեծն Տիգրան» գունդը, որի հրամանատարը դարձավ արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից Սմբատ Այվազյանը, ով իր զինակից ընկերների հետ բազում հաղթանակներ է տարել ռազմաճակատում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի վրա, բազմաթիվ կամավորականների թվում էին նաև լեգենդար հրամանատար Սմբատ Այվազյանի որդիները:
Նրա կրտսեր որդին՝ Հովհաննեսը, պատերազմի առաջին իսկ օրվանից՝ իր զինակից ընկերների հետ թեժ մարտեր են մղել է Մատաղիսում, Մարտակերտում, ապա ոսոխի դեմ պայքարել Շուշիի համար: Այդ օրերին նրա հետ են եղել ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանն ու ռուս լրագրող Սեմյոն Պեգովը:
Կրտսեր Այվազյանը իր զինակից ընկերների հետ ռազմաճակատի ամենաթեժ կետերում ոչ մի նահանջ չեն ունեցել և ոսոխի դեմ կռվել են մինչև վերջին փամփուշտը:
Այսօր Հովհաննես Այվազյանի ծննդյան 29-րդ տարեդարձն է և [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում «Մեծն Տիգրան» գնդի մի քանի հերոսներ, ովքեր այս պատերազմին էլ են մասնակցել, ասում էին. «Դե արի մի ասա, որ իր իրոք պտուղը ծառից հեռու չի ընկնում:
88-ի շարժման ժամանակ, երբ Արցախի բազմաթիվ գյուղեր ազատագրվեցին, դրան նաև մենք էինք մասնակցում՝ մեր մեծ հրամանատար Սմբատի հետ ու սեփական աչքերով ենք տեսել ու մեր մաշկի վրա զգացել մարտի դաշտում նրա «դուխն» ու մարտական ոգին, ինչը բոլորիս ոգևորում էր: Ու դրա արդյունքում էլ կերտվեց հաղթանակը:
Այս պատերազմում տեսանք բազմաթիվ ջահելների, այդ թվում՝ Այվազյանի տղու կռիվն առաջնագծում, դրա համար էլ ասում ենք՝ հոր արժանի զավակն է ու էն ա, բոլոր զինվորները ապացուցեցին, որ զինվորն ու Հովհաննեսի նման բազմաթիվ կամավորներ էս պատերազմում հաղթել են, էս պատերազմում արժանի հակահարված են տվել թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան-ահաբեկիչներին:
Պատերազմը տանուլ ենք տվել քաղաքական և դիվանագիտական դաշտում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+