211652_close_icon
views-count1877 դիտում article-date 18:34 18-01-2021

Մբապեին ու Նեյմարին չենք աղաչելու, որ մնան. ՊՍԺ-ի մարզական տնօրեն

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն անդրադարձել է հարձակվողներ Նեյմարի և Մբապեի ապագային, որոնց պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2022 թվականի ամռանը: Հուսով եմ, նրանք համոզվել են, որ ՊՍԺ-ն բարձրակարգ և մեծ ամբիցիաներով խաղացողների համար լավ տեղ է: Մենք պարզապես պետք է համաձայնության գանք նրանց պահանջների, ցանկությունների և մեր պահանջների, ցանկությունների միջև: Մենք չենք աղաչելու նրանց. «Խնդրում ենք, մնացեք»: Ամեն ինչ ավելի բարդ է: Մնում է միայն նա, ով իսկապես ցանկանում է: Մենք պարբերաբար շփվում ենք և երկուսի դեպքում էլ լավ կանխազգացումներ ունեմ», ասել է Լեոնարդոն:

Նմանատիպ նյութեր