25301 դիտում
21:02 18-01-2021
Նոր մանրամասներ Շիրակի մարզում Վազգեն Մանուկյանի, նրա համակիրների ու մի խումբ անձանց միջև տեղի ունեցած միջադեպից. հայտնի են անունները
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ախուրյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 15-ին Շիրակի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը՝ ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի սկզբնամասում, մի խումբ քաղաքացիներ փակել են մայրուղին՝ բողոքի ակցիա իրականացնելով և իրենց դժգոհությունը հայտնելով ընդդիմության առաջնորդների Գյումրի այցելելու կապակցությամբ, այդ ընթացքում էլ մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, քաշքշուկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությանը մասնակցություն ունենալու կասկածանքով Ախուրյանի ոստիկանության բաժին են ներկայացել Գյումրիի բնակիչ, 42-ամյա Գագիկ Հ.-ն, Գյումրիի բնակիչ, 46-ամյա Արտյոմ Թ.-ն, Ազատան գյուղի բնակիչ, 42-ամյա Նելսոն Մ.-ն, Ազատան գյուղի բնակիչ, 53-ամյա Բաբկեն Ս.-ն, Գյումրիի բնակիչ, 47-ամյա Գևորգ Ս.-ն, Ազատան գյուղի բնակիչ, 65-ամյա Դավիթ Ղ.-ն, Ազատան գյուղի բնակիչ, 30-ամյա Սեյրան Ո.-ն, Աշոցք գյուղի բնակիչ, 30-ամյա Միշա Մ.-ն, Ազատան գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Ս.-ն, Ազատան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Թ.-ն, Ազատան գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Բ.-ն, ովքեր կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»