28143 դիտում
23:25 09-05-2014
Նոր մանրամասներ՝ «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից. գլխավոր հերոսը ներկայանում էր ռեժիսոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի հետևանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին էին տեղափոխվել կռվի մասնակիցները, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն են տեղափոխվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 46-ամյա Մայիս Երեմյանը, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ 28-ամյա Խաչիկ Շահինյանը, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ 40-ամյա Գրիգոր Շահինյանը, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սամսոն ՈՒզունյանը, Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա Հարութ Հակոբյանը, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ 28-ամյա Արեգ Բալասանյանը, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ 32-ամյա Արամ Բրուտյանը, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 33-ամյա Գալուստ Պետրոսյանը, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ 34-ամյա Գագիկ Ասլանյանը, և Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ 40-ամյա Արթուր Վարդանյանը:
Նշված անձանցից Մ. Երմյանն ու Ա. Վարդանյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կռվի պատճառը եղել է այն, որ միևնույն ժամանակ «Բելաջիո» ռեստորանային համալիրի 2-րդ հարկում, տարբեր խմբեր նշելիս են եղել կնունք և ծնունդ ու ծնունդի մասնակիցներից Ա. Վարդանյանը, ով ներկայացել է ռեժիսոր, գինովցած վիճակում մի քանի անգամ փորձել է իրեն անծանոթ հարևան սեղանին նստած երիտասարդ աղջկան պարելու հրավիրել: Դա կրկնվել է անգամ այն ժամանակ, երբ նրան ասել են, որ իրեն անծանոթ աղջկան պարի չհրավիրի մանավանդ, որ նա ամուսնու հետ է:
Սակայն Ա. Վարդանյանը հակահարձակման է անցել ասելով, թե «դուք ով եք, որ իմ ասածով չշարժվեք», ու հարվածել է իրեն կարգի հրավիրող անձին, որից հետո էլ «Մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող վեճը վերածվել է ծեծկռտուքի:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/13622/]դեպքի վայրից հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում: 2-րդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջև: Բարեբախտաբար ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվորեն էին ժամանել նշված վայր:
Ոստիկանների գործողությունները տեղում ղեկավարել էր ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը, տեղում էին նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Արտակ Պողոսյանը և Մարաշի բաժանմունքի պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել էին, որ եթե ոստիկաններն օպերատիվ չգործեին, ապա ուրախությունը վերածվելու էր սգի:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մեծ թվով «կոկոնները» տաքացրած անձինք բերման էին ենթարկվել ոստիկանություն և, ըստ նախնական տեղեկությունների՝ ծեծկռտուքի հետևանքով կաին նաև վիրավորներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+