211652_close_icon
views-count7394 դիտում article-date 09:45 19-01-2021

Թրամփը վերացնում է ԱՄՆ մուտքի սահմանափակումները

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով չեղարկվում են երկիր մուտքի սահմանափակումերը, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Խոսքը Շենգենյան գոտու երկրների, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրազիլիայի քաղաքացիների մասին է։ Այս մասին հայտնում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10490773]«ТАСС»[/url]-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ից։ Փաստաթղթի տեքստում նշվում է, որ վերոնշյալ երկրներում գտնվող անձանց չսահմանափակված մուտքն այլևս վնաս չի հասցնի ԱՄՆ շահերին։ Չինաստանից և Իրանից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքն ուժի մեջ է մնում։ Թրամփը հրամանը ստորագրել է նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից մեկ օր առաջ։

Նմանատիպ նյութեր