211652_close_icon
views-count113524 դիտում article-date 12:24 19-01-2021

Բարձիթողի իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին․ Ճանշինի անգործության պատճառով Opel-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում գլխիվայր շրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հեթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Վոլոդյա Կարապետյանն ու Արթուր Հակոբյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանից մինչև նշված դեպքի վայր ու Հրազդան ճանապարհը տեղի ճանշինականների կողմից չի մշակվել, չի հեռացվել ձյունն ու աղ ու ավազ չի լցվել։ Եվ վթարի պատճառը հենց դա է եղել։ Իսկ Opel-ի անվադողերը եղել են ձմեռային։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր