211652_close_icon
views-count2249 դիտում article-date 17:14 19-01-2021

Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է. Արշավիր Ղարամյան

Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները, որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում փոփոխության ենթարկել գործող համակարգը: «Ինչու ոչ՝ պետք է ընտրել այնպիսի ոչ դասական համակարգ, ինչպիսին Պաշտպանության և Անվտանգության Ազգային Խորհուրդն (ՊԱԱԽ) է, առավել ևս, որ նման համակարգով կառավարման փորձ Արցախում ունեցել ենք (ՊՊԿ), այնուհետև համախմբել համահայկական ամբողջ կարող ուժերին, անհատներին և 24 ժամյա ռեժիմով աշխատել Արցախի պետականության փրկության, ճանաչման և բարգավաճման ուղղությամբ»,- նշել է Արցախի հերոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և...

Posted by Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր