4070 դիտում
19:44 19-01-2021
Դու հանձնել ես Շուշին, սատարել ու ծառայում ես այն իշխանությանը, որը շուրջ 7000 մարդու մահվան և 10 000 մարդու խեղման պատճառ դարձավ․ Արփինե Հովհաննիսյանը՝ գլխավոր դատախազի տեղակալին
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Գլխավոր դատախազ Դ. Ա.-ի տեղակալ Գ. Բաղդասարյանը, ով այս ընթացքում աչքի է ընկել մեծամիտ ու ընդգծված անհարգալից պահվածքով այսօր շատ էր նեղվել ու հունից դուրս եկել այն մտքից, որ իրեն ասացին «Շուշին հանձնող»։
Նախ՝ շատ գովելի է, որ նա չվիճարկեց այն փաստը, որ Շուշին հանձնվել է, այլ ոչ ընկել, որ Շուշին թուրքին տվել են նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները։
Երկրորդ՝ Գեւորգը չի ուզում, որ իրեն ու էրատոյին կամ օմեգային նույն շարքում դասեն։ Նա ծառայում է նրանց, կատարում է նրանց քմահաճույքները, բայց ուզում է ածանցվել նրանցից՝ իբր՝ ես ինչ հանձնող, գնացեք հանձնողին ասեք։
Չէ, Գեւորգ, ափսոսում եմ, բայց իմացի՜ր.
դու հանձնել ես Շուշին կամ որ նույնն է համաձայն ես, որ Շուշին հանձնել են,
դու սատարել ես այն իշխանությանը, ով պատճառ դարձավ շուրջ 7000 երեխու մահվան,
դու ծառայում ես այն իշխանությանը, ով 10000 երեխու խեղման պատճառ դարձավ։
Պետք է առերեսվել իրականությանը ու գիտակցել՝ դու Շուշին ազատագրողին մեղադրողն ես ու ուզես թե ոչ, հենց քո ու շեֆիդ շնորհիվ նաեւ հնարավոր դարձավ Շուշին հանձնելը, ով իշխանություն առ իշխանություն, ժամանակ առ ժամանակ այնքաաան «նվիրված» ու սրտառուչ ծառայում է նորին։
Համաձայն չե՞ս, չե՞ս համակերպվել, բա ինչպե՞ս տեսնենք։ Ի դեպ,Գեւորգ անվան փոխարեն պետք է ու կարող է լինել նրա շեֆ Արթուրի անունը ու մյուսների, ովքեր ծառայում են դավաճաններին, ովքեր պատվեր են կատարում։
Հ.Գ. Տիեզերքում դատարկ տեղ չի մնում, դուք՝ բոլորդ, 7000 երեխու տեղ դատարկ եք թողել ու վախեցեք բումերանգից»։
Նմանատիպ նյութեր
8752 դիտում
13:23 28-03-2015
Օրվա կադր. հայ ոստիկանն ամենուր ծառայում է օրենքին, ծառայում է ժողովրդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1972 դիտում
17:16 25-12-2021
Դու ո՞վ ես Կոմանդոսի անունը տաս. նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է, իսկ դու՝հանձնելու. Շարմազանով
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին