211652_close_icon
views-count2695 դիտում article-date 10:15 20-01-2021

Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ

Արցախում մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրներ են կատարել, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12339626@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ն։ Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակել են տարբեր տիպի թիրախների վրա։ Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պլանավորվել են մարտական պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ, հողորդում է գերատեսչությունը։ Ըստ հաղորդման՝ ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:

Նմանատիպ նյութեր