211652_close_icon
views-count7453 դիտում article-date 16:17 20-01-2021

Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը. Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով ինտրիգային և ձեր իսկ կողմից հայտարարված «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն անհամոզիչ դարձնող քայլերին։ Քանի դեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, նոր ձևավորված քաղաքական թիմերը իրենց գործողություններով հավաքաբար չեն ապացուցել, որ այսօրվա թիվ մեկ խնդիրն իսկապես իր աթոռը սրբացրած մոլգար դավաճանին իշխանությունից հեռացնելն է, շարունակվելու է մեր խայտառակ պարտությունների ընթացքը։ Հասարակության համար գործող իշխանության այլընտրանքային հարթակը պետք է լինի անկեղծ և համոզիչ։ Մոռացե՛ք, մի՛ կուլ տվեք ԱԺ արտահերթ ընտրությունների մասին նրա կողմից նետված խայծը։ Դա՛ չի նրա օրակարգը։ Իրական ընդդիմությունը առանց թվաբանությունների պետք է մեկտեղվի մեկ ընդհանուր հարթակում՝ Արցախը և մեր զինվորներին գլխատած դահիճին հեռացնելու անկեղծ և միակ կարգախոսով։ Հավատացե՛ք, իշխանատենչ մոլագարին աթոռից հեռացնելու դեպքում կան տարբեր համխոհաբար ընդունելի տարբերակներ, որոնց միջոցով կարելի է ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն, ինչը կկանխի մեր խայտառակ պարտությունների ընթացքը, ներհասարակական կյանքում կապահովի որոշակի կայունություն և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։ Գյումրիում և Սիսիանում վերջին օրերին Նեռի կողմից կազմակերպած սադրանքները հուշում են, որ արյունը քայլ առ քայլ, մետր առ մետր մտնում է փողոց, մարզ։ Դա նրա մարտիմեկյան ձեռագրի շարունակությունն է, նրա սնունդը... Մի կողմ թողե՛ք ձեր քաղաքական հաշվարկները, հեռացրե՛ք արյան ծարավը դեռևս չհագեցրած դահիճին... Այլապես՝ վաղը կարող է ուշ լինել...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը Վե՛րջ տվեք ընդդիմադիր դաշտում նախընտրական պայքարի հեռանկարով...

Posted by Ruben Hakobyan on 2021 թ. հունվարի 20, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր