111373 դիտում
11:57 21-01-2021
ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործերը Քննչական կոմիտեն կարճել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեում կարճվել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոի» սպանության և ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործերը։
Հիշեցնենք, որ Հ․ Ղարագյոզյանը, իր մոտ եղած ատրճանակով Նորք-Մարաշ վարչական շրջանում սպանել էր Կ․ Կարապետյանին, իսկ հաջորդ օրը նրան հայտնաբերել էին Կոտայքի մարզի շինություններից մեկում՝ մահացած։ Դիակի մոտ հայտնաբերվել էր ատրճանակ։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/10/07/1107045/]SHAMSHYAN.com-ն ավելի վաղ հայտնել էր[/url], որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, նշված քրգործը հարուցվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, Երևանի Արմենակյան փողոցի 238 հասցեում գործող «Այգի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած կրակոցների և սպանության փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով արդեն հետախուզում է հայտարարվել հանրությանն հայտնի «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի Թումանյան փողոցի 32/1 հասցեի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 59-ամյա Հարություն Ղարագյոզյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության օրը, ժամը 22:00-ի սահմաններում Հ. Ղարագյոզյանը, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, «Յուվեցի Կարո» մականվամբ 58-ամյա Կարո Կարապետյանը և Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Ավագյանը հանդիպել են նշված ռեստորանային համալիրում, որտեղ ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ:
Ս. Ավագյանը «ձախ թուլակողի շրջանի հրազենային վնասվածք և աջ ձեռքի դաստակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նախ տեղափոխվել է «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կ. Կարապետյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ռեստորանային համալիրի կուպեներից մեկում վիճաբանության ժամանակ Հ. Ղարագյոզյանը «Բերետտա» տիպի ատրճանակով կրակել է Կ. Կարապետյանի և Ս. Ավագյանի ուղղությամբ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողները ռեստորանի կուպեում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացվող «Բերետտա» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 6 չկրակված փամփուշտներով, 1 գնդակ և 4 կրաված պարկուճ:
Հայտնաբերվածը քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/10/07/1107052/]SHAMSHYAN.com-ը հայտնել էր նաև[/url], որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի բնակիչ Հարություն Ղարագյոզյանի դին:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, նույն վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Դավիթ Գևորգյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը: Նշված վայրում աշխատում են նաև մեծ թվով քննիչներ:
Ոստիկաններն ու քննիչները բազմոցի վրա հայտնաբերել են Հ. Ղարագյոզյանի դին՝ ձեռքին էլ ոսկեգույն ատրճանակ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2190 դիտում
14:15 01-03-2019
ՀՔԾ-ն Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը մի դրվագով կարճել է, մյուսն ուղարկել ՔԿ