211652_close_icon
views-count1753 դիտում article-date 16:41 21-01-2021

ՄԻԵԴ-ն Ուկրաինային պարտավորեցրել է ավելի քան 320 000 եվրո վճարել «մայդան»-ի մասնակիցների հայցերի հիման վրա. հայցվորներից մեկը ՀՀ քաղաքացի է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է Ուկրաինայի իշխանություններին որպես փոխհատուցում 322 000 եվրո վճարել՝ 2013-2014 թվականներին Կիևում և երկրի այլ քաղաքներում «մայդան»-ի գործողությունների հետ կապված իրադարձությունների 39 մասնակցի հայցերի հիման վրա: Այս մասին գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10514535?fbclid=IwAR0tJb337KAqqocbBy4qPEW1YJHzSjL4UvkNcslJ5ioL9eERoCXoMaVXOvw]«ТАСС»-[/url]ը՝ ՄԻԵԴ պաշտոնական կայքէջին հղումով։ «ՄԻԵԴ-ը միաձայն հաստատել է բազմաթիվ խախտումների առկայություն՝ նախատեսված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով (խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում), 11-րդ հոդվածով (Հավաքների և միավորման ազատություն), 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք), ինչպես նաև 8-րդ հոդվածով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)», - ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է՝ 39 հայցորդներից 38-ն ուկրաինացիներ են, իսկ 1-ը ՀՀ քաղաքացի է։ Նրանք բոլորն էլ մասնակցել կամ որոշակի դեր են ունեցել «մայդան»-ի իրադարձություններին ընթացքում։ Հիշեցնենք՝ 2013-ի նոյեմբերի 21-ին՝ Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի կառավարությունը հայտարարություն էր տարածել Եվրամիության հետ համաձայնագրի կնքման «նախապատրաստման գործընթացի կասեցման» մասին: Ի պատասխան Գերագույն ռադայի այն ժամանակվա ընդդիմությունն արգելափակել էր խորհրդարանի աշխատանքը, ցուցարարները դուրս էին եկել Անկախության հրապարակ: Սկսվել էր եռամսյա կոշտ առճակատում, որը հայտնի է «Եվրամայդան» անունով։ Գործողությունների հետևանքով զոհվել է 80 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել քաղաքացիական անձանց զանգվածային սպանության դեպքի առթիվ, որի առնչությամբ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և մի շարք այլ պաշտոնյաներ մինչ օրս հետախուզման մեջ են:

Նմանատիպ նյութեր