1985 դիտում
20:45 21-01-2021
«Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը երևակայել են, թե լրագրող են եղել». Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը երևակայել են, թե լրագրող են եղել
Այսօր տեղեկացա, որ ԱԺ աշխատակազմը մերժել է Աժ աշխատանքները լուսաբանելու նպատակով հավատարմագրել լրագրող Սյուզի Բադոյանին։ Ենթադրում եմ, պատճառը իշխող խմբակցության անդամներից մեկի անշնորհք պահվածքն է, երբ, մի քանի օր առաջ, լրագրողի հարցերին պատասխանելու փոխարեն, այդ անձը հրեց լրագրողին, ապա նրա ձեռքից խլեց աշխատանքային գործիքը՝ խոսափողը և տարավ իր հետ.․․ Սրա մասին կա տեսանյութ, վստահ եմ՝ շատերդ եք դիտել։ Հիմա, հարցս՝ ԱԺ-ն տվյալ պատգամավորին կարգի հրավիրելու փոխարեն իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողի՞ն է խոչընդոտում աշխատել․․. Լա՞վ եք, տղաներ և աղջիկներ․․. Իսկ գտնվե՞ց իշխող խմբակցության գեթ մեկ պատգամավոր/այդ խմբակցությունում լիքը նախկինում լրագրող աշխատածներ կան, չեմ ասում լրագրող, տարբեր բաներ են լրագրող աշխատելը և լրագրող լինելը, որը դատապարտեց ԱԺ աշխատակազմի այս քայլը․․. Ես չեմ տեսել նման դատապարտում․․. Դե, ուրեմն, ամոթ․․․
Հասկանում եմ, որ նյարդերը տեղի են տալիսի իշխանության բոլոր օղակներում, բայց և չափներդ գուցե ճանաչեք, զսպեք ձեզ․․. հասկանում եմ նաև, որ իշխանության բոլոր մանր ու միջին, մեծ ու փոքր օղակներում վախի մթնոլորտ է․․. Բայց, միևնույնն է՝ ամոթ բոլորիդ, առաջին հերթին բոլոր էն տղերքին ու աղջիկներին, որ ինչ-որ պահի իրենց երևակայել են, թե լրագրող են եղել մինչ նիկոլի ուսապարկ դառնալը․․․
Դատապարտում եմ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստը և պահանջում եմ վերանայել տվյալ ամոթալի որոշումը․․․»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»