2033 դիտում
12:39 22-01-2021
Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը. Ռուստամ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է.
«Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը։
Կայքի այցելուները ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ սկզբունքով հնարավորություն կունենան
տեղեկություն ստանալ Ծառայության գործունեության,
թափուր հաստիքների,
հայտարարված մրցույթների և դրանց արդյունքների,
կատարողական վարույթների,
վճարման եղանակների,
հարկադիր էլեկտրոնային աճուրդների մասին,
օգտվել Ծառայությանը դիմելու առցանց հարթակից,
էլեկտրոնային հերթագրման, Telegram ծանուցման
համակարգերից,
ինտերակտիվ զանգի կոճակի միջոցով անմիջապես կապ
հաստատել քաղաքացիների սպասարկման գրասենյակի հետ։
Շուտով կգործի կայքի «Անձնական կաբինետ» թվային գործիքը, որի միջոցով կատարողական վարույթի կողմերը, համապատասխան նույնականացում անցնելուց հետո, հնարավորություն կունենան իրենց մասնակցությամբ կատարողական վարույթի շրջանակում ստանալ ամբողջական տեղեկատվություն, բեռնել և ներբեռնել անհրաժեշտ փաստաթղթեր, կատարել օրենքով թույլատրված այլ գործողություններ:
Մոնիթորինգի համակարգը ևս թվային նոր լուծում է` հետագայում առցանց հետևելու հարկադիր կատարողների և Ծառայության առանձին տարածքային ստորաբաժանումների գործունեությանը։
Կայքի մոբայլ տարբերակը վեբհավելվածի տեսքով հասանելի է նաև սմարթֆոնների համար։
Համալիր բարեփոխումների և կայքի հետագա արդիականացման համար նախատեսվում են գործառութային նոր գործիքների կիրառում, այդ թվում՝ էլեկտրոնային աճուրդի՝ նոր ձևաչափով կայքի գործարկում։
Կայք կարող եք այցելել այս հղումով [url=https://cesa.am/?fbclid=IwAR3UQzWI3Q0kTELTZuskDOylYXIAXZ4Iw2Rlg8h2zZtc-WAuUd8E9EEcAV4]https://cesa.am/[/url]․
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Գործարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ժամանակակից գործիքակազմով հագեցած նոր կայքը։ Թե կայքն ի՞նչ նոր հնարավորություններ ու գործիքներ ունի, կարող եք ծանոթանալ այստեղ
Опубликовано ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia Четверг, 21 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
14:00 05-05-2021
Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված