2028 դիտում
12:04 23-01-2021
Պայմանական եղանակի ծուղակը․ Շարիկովյան երկրում ոչ ոք ներդրում չի անում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պայմանական եղանակի օգտագործմամբ իրադարձությունների հետադարձ վերակառուցումն իմաստալից է թերեւս գեղարվեստական գրականության «այլընտրանքային պատմության» ժանրում: Անցյալի մասին նման ենթադրություններ անելը զուտ գիտական առումով, իմ կարծիքով, կոռեկտ չէ, որովհետեւ ամեն մի «եթե»-ն ենթադրում է ոչ թե մեկ, այլ մի քանի (երբեմն տասնյակ) հնարավորություններ, եւ հստակ պատճառա-հետեւանքային կապեր կառուցելը պարզապես մտավոր աճպարարության ժանրից է:
1815 թվականին Վաթերլոյի ճակատամարտում պարտվել էր հե՛նց Նապոլեոն Բոնապարտը: Իհարկե, նրանից առաջ եղել են ապաշնորհ հեղափոխականներ (փողոցի աջակցությամբ իշխանության բերված մարդիկ սովորաբար ապաշնորհ են լինում), իսկ հեղափոխականներից առաջ եղել են հանցավոր թագավորներ: Եթե հեղափոխականները եւ թագավորներն այլ որակներ ունենային, ապա Վաթերլոյի ճակատամարտը ֆրանսիացիների համար ավելի լավ ավարտ կունենար: Կամ գուցե՝ ավելի վատ: Բացառված չէ, որ նույնը լիներ: Բայց այս ամենը լավագույն դեպքում մտավարժանքներ են. տվյալ պահի համար պատասխանատու է այդ պահի իշխանությունը, եւ ոչ մի արդարացում չի կարող ստվերել այն փաստը, որ պարտության մեղավորը հենց Նապոլեոնն էր:
«Եթե նախկինները չթալանեին, ապա մենք այս պատերազմում կհաղթեինք»՝ ամբոխին հրամցվող այս թեզը նույն մտավարժանքների ժանրից է: Համոզված եմ, որ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում բարձր էր (բայց ոչ ավելի բարձր, քան՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում): Այնուամենայնիվ, «նախկինների թալան» բառակապակցությունը, թեեւ էմոցիոնալ առումով ընդունելի է (նաեւ ինձ համար), բայց որեւէ իրավական եւ, առավել եւս՝ պատմական բովանդակություն չունի: «Նրանք թալանեցին եւ ամեն ինչ կոտրեցին խեղճ Նիկոլի գլխին»՝ այդ թեզը նույնքան անմեղսունակ է հնչում:
Պետության ղեկավարը հենց նրա համար է, որ նրա գլխին ոչ մի բան չկոտրեն. եթե կասկածեր ունես, որ գլխիդ ինչ-որ բան է կոտրվելու, կռիվ մի տուր «թագավորի գահին» բազմելու համար: «Նախկինները ձեւ էին անում, թե բանակցում են, բայց իրականում չէին պատրաստվում Արցախի խնդիրը լուծել»՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեպքում դա միանգամայն ճիշտ դիտարկում է: Բայց ո՞վ ասաց, որ ձեւ անելն ու չլուծելը ավելի վատ է, քան պատերազմն ուղիղ հրահրող վարքագիծ դրսեւորելը:
«Եթե հարուստներից իրենց դղյակները խլեինք, ապա քանի՞ հատ «Բայրաքթար» կգնեինք»՝ շարիկովյան այդ հարցին կա պատասխան: «Բայրաքթար» TB2 ստանդարտ կոմպլեկտը (6 դրոն, 3 ղեկավարման կայան եւ այլ օժանդակ սարքավորումներ) արժե մոտավորապես 70 միլիոն դոլար: Մեկ դղյակի արժեքը, ենթադրենք, 1 միլիոն դոլար է: Հետեւաբար, այդ մեկ կոմպլեկտը գնելու համար հարուստներից պետք էր խլել 70 դղյակ: Դա կապահովե՞ր մեր հաղթանակը:
Բայց «խլելը» կունենար նաեւ այլ հետեւանքներ: Եթե դատարանով ապացուցված չէ, որ դղյակը կառուցվել է Հայաստանի պետական բյուջեի գումարներով, ապա ապօրինաբար «խլելը» խիստ բացասաբար կազդեր տնտեսության վրա: Շարիկովյան երկրում ոչ ոք ներդրում չի անում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2597 դիտում
10:27 09-03-2021
«Շարիկովյան» իրականության մեջ «հայրենիք», «բանակ», «պետություն» հասկացությունները չկան․ «Առավոտ»
1594 դիտում
10:48 20-08-2022
Կարո՞ղ է արդյոք «նոր մարդ» ձեւավորվել․ շարիկովյան երազանքը կրկին իրականություն չդարձավ․ «Առավոտ»
1989 դիտում
10:27 04-03-2022
Դուրս գալ պայմանական եղանակի պարադիգմից․ «Առավոտ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»