1992 դիտում
10:27 04-03-2022
Դուրս գալ պայմանական եղանակի պարադիգմից․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր հերթական դիտարկմամբ, որի իմաստը հետեւյալն է. եթե ժամանակին մտավորականությունն իշխանությունից պահանջեր Արցախի խնդիրը լուծել փոխզիջումային ճանապարհով, ապա մենք հիմա չէինք լինի այս ողբերգական վիճակում:
Իսկապես, մենք շանս ունեինք պայմանավորվելու հարեւանների հետ շատ ավելի բարենպաստ պայմաններով, քան հիմա ունենք, եւ այդ շանսը բաց թողնվեց նաեւ այն պատճառով, որ նույն մտավորականությունը (ըստ էության՝ նույն ակադեմիկոսներն ու պրոֆեսորները) այդ շանսը համարում էին ազգադավություն եւ պարտվողականություն: Դա արձանագրելով՝ առաջին նախագահն, իհարկե, իրավացի է:
Բայց, եթե նման դիտարկում է անում ոչ միայն գիտնականը, պատմաբանը (կամ, ասենք, քաղաքագետը, հրապարակախոսը, լրագրողը), այլեւ՝ քաղաքական կուսակցության ղեկավարը, ապա, կարծում եմ, նա չպիտի սահմանափակվի այդօրինակ արձանագրումներով՝ «եթե այդպես լիներ, ապա լավ կլիներ»: Այդ մշտական հետադարձ հայացքի գերակշռումը ես նկատում եմ նաեւ ՀԱԿ-ի անդամների եւ Տեր-Պետրոսյանի շատ համակիրների մոտ, բայց այդ ճիշտ արձանագրումը քաղաքական ծրագիր չէ՝ պայմանական եղանակի անցյալ հարակատար ժամանակը չի կարող լինել նման ծրագրի հիմքը: Վատթարագույնն արդեն իսկ կատարվել է՝ չնայած ՔՊ-ական մի պատգամավոր ասում է, որ նա ապրում է իր երազած Հայաստանում, կարծում եմ, որ հայաստանցիների մեծ մասը նրա հետ այդ առումով համաձայն չէ:
Դարձյալ համաձայնելով Տեր-Պետրոսյանի հետ՝ ես էլ եմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը պարզապես պայքարում են իշխանությունը պահպանելու կամ վերցնելու համար եւ չեն առաջնորդվում պետական շահերով: Հետեւաբար, այդ շահի ձեւակերպումը պետք է ակնկալել այլ ուժերից: Զուգահեռաբար պետք է պատասխանել այն հարցին, թե ինչու են այդ «այլ ուժերը» 2021 թվականին ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների մոտ 20 տոկոսը, իսկ կոնկրետ Հայ ազգային կոնգրեսը՝ ընդամենը 19 691 ձայն, ներառյալ` իմ ձայնը): Ընտրությունների արդյունքները կեղծվե՞լ էին, թե՞ ընտրողների մեծամասնությունը նույնպես հեռու է պետական շահից: Գուցե պատճառներից մեկն այն է, որ արտախորհրդարանական ուժերի մեծ մասը կրկնում էին եւ շարունակում են կրկնել իշխանության քարոզչական թեզերը եւ կենտրոնանում են «նախկինների» վրա՝ դարձյալ նույն պայմանական եղանակով. «եթե նախկինները չթալանեին՝ ամեն ինչ լավ կլիներ»:
Քաղաքական բոլոր ուժերի խնդիրը, հավանաբար, նրանում է, որ նրանք պետք է դուրս գան պայմանական ժամանակի պարադիգմից: Իհարկե, անցյալի վերլուծությունը խիստ անհրաժեշտ է, բայց եթե դա չի կատարվում զուտ ակադեմիական նպատակներով, ապա, կարծում եմ, այդ վերլուծությունը պետք է արվի այսօրվա եւ վաղվա անելիքների տեսանկյունից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2031 դիտում
12:04 23-01-2021
Պայմանական եղանակի ծուղակը․ Շարիկովյան երկրում ոչ ոք ներդրում չի անում․ «Առավոտ»
2579 դիտում
20:17 28-01-2016
Լուի վան Գալ. Լրագրողները 3 անգամ ինձ հեռացրել են, սակայն 4-րդ անգամ դա կարող է ճիշտ դուրս գալ
Այս բաժնից
2791 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3946 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին