211652_close_icon
views-count1790 դիտում article-date 14:24 23-01-2021

Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են համագործակցել Covid-ի դեմ պայքարի և կլիմայի փոփոխության հարցերում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում են հանդիպել հաջորդ ամիս: Ինչպես տեղեկացնում է [url=https://www.theguardian.com/us-news/2021/jan/23/biden-and-trudeau-agree-to-cooperate-on-covid-and-climate-change]The Guardian[/url]-ը, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի աշխատակազմը : Թրյուդոն և Բայդենը հեռախոսազրույցում պայմանավորվել են միավորել ուժերը Հյուսիսային Ամերիկայում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և քննարկել են համագործակցության լայն շրջանակ` ներառյալ Covid-19 համաճարակի դեմ պայքարը և կլիմայի ճգնաժամի լուծումը: Ասվում է, որ Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են մեկ ամիս անց կրկին խոսել:

Նմանատիպ նյութեր