3061 դիտում
13:02 24-01-2021
Մեր Առնոն. Երևանում անցկացվեցին միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ սիրված մտավորական, մեծանուն կոմպոզիտոր դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի մասին:
Ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ (Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան): Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։
Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։
1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու և երգիչ Մուսլիմ Մագոմաևի հետ։ (երգեր՝ «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։
Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ Եվգենի Եվտուշենկոյի հետ գրված երգերը ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), Անդրեյ Վոզնեսենսկու հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը և Լեոնիդ Դերբենյովի հետ համատեղ գրված «Лучший город земли» երգը։ «Առաջին սիրո երգը» и «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։ Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։ Արժանացել է մի շարք պետական ու գերատեսչական պարգևների,որոնք են՝ԽՍՀՄ պետական մրցանակ (1951, 1953),ՀԽՍՀ պետական մրցանակ (1967, 1983), Պրահայի համաշխարհային կինոփառատոնի 5-րդ մրցանակ (1947) դաշնամուրային երեք պիեսների համար՝ «Պրելյուդիա», «Վաղարշապատի պար» և «Տոկատա»,ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (7.07.1956), ՀխՍՀ ժողովրդական արտիստ (1962),ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971),ՀՍՍՀ պետական մրցանակ (1967),ՀՍՍՀ պետական մրցանակ (1983), Լենինի շքանշան (22.01.1981), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (27.06.1956),«Տոկիո» Համաշխարհային մրցանակաբաշխության առաջին մրցանակ (1973)՝ «Անիծյալ անիվ» երգի համար: Եվ ահա այս տարի ազգովի նշելու ենք սիրված արվեստագետի ծննդյան 100 ամյակը:Նշենք, որ ստեղծվել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով:Հասկանալի պատճառներով, մեծ ու բազմամարդ միջոցառոցառումներ նախատեսված չեն լինելու: Նշենք, որ Հայաստանում կնշանավորվեց մի շարք միջոցառումներով:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ նրա շիրիմի մոտ, որտեղ հարգանքի տուրքի մատուցեցին Հոբելյանի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել կոմպոզիտորի հիշատակին: Այնուհետև ծրագիրը շարունակվեց նրա արձանի հարակից տարածքում,որտեղ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն: Այստեղ նախարարը գերատեսչության աշխատակիցների, արվեստագետների, բաբաջանյանական արվեստի երկրպագուների հետ կոմպոզիտորի առինքնող ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ է խոնարհել Առնո Բաբաջանյանի արձանի մոտ:
Պատվարժան հյուրերի կազմում էր նաև Հայաստանում Ռուսական Գիտության և Մշակույթի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ացամազ Բիչենովը: «Այսօր մենք տոնում ենք մեր մեծանուն կոմպոզիտորի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։ Դժվար է նոր խոսք ասել Առնո Բաբաջանյանի մասին, քանի որ ժամանակը վաղուց է տվել նրա գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը։ Բաբաջանյանը մեր սերնդի համար եղել է ու կա որպես կենսագրություն։ Մեր երիտասարդությունը, հիշողությունները, ապրումներն այս կամ այն չափով առնչվում ու զուգորդվում են նրա արվեստին։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները վերածվել են լավատեսության, սիրո, քաղաքային կյանքի խորհրդանիշերի։ Դժվար է, օրինակ, պատկերացնել Երևանն առանց Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» և «Երևան» ստեղծագործությունների»,- նշել է նախարարը ու հավելել, որ մեր դժվարին օրերում Բաբաջանյանի արվեստը պետք է հնչի ամենուր և ավելի մեծ ուժով՝ վերականգնելու համար մեր լավատեսությունը, ապրելու և արարելու մեր կամքը։
Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ ձևավորվում է Առնո Բաբաջանյանի հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով, որի նպատակն է պատշաճ տոնել կոմպոզիտորի հոբելյանը, նոր շունչ հաղորդել նրա արվեստի տարածմանը Հայաստանում և արտասահմանում։Առնո Բաբաջանյանի մեծարման և գնահատանքի խոսքով հանդես են եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և այլք: Հանդիսության ընթացքում կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը, տեսաուղերձով ողջունեց մասնակիցներին և կարևորեց պետական մակարդակով անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացումը: Սրան հաջորդեց համերգային ծրագիրը՝ կազմված Կոմպոզիտորի ստեղծագործություններից,մասնավորապես՝«Վոկալիզ» (կատարող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրն» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար՝ Արմեն Պուչինյան), «Մեղեդի» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահար՝ Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակում (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):Շատ գեղեցիկ ու առցանց համերգային ծրագիր էր կազմակերպվել Հայաստանում Ռուսական Գիտության և Մշակույթի կենտրոնում:
Այս գեղեցիկ ծրագրի բացումն իրականացրեց Առնո Բաբաջանյան միջազգային հիմնադրամի ղեկավար Արա Բաբաջանյանը:Սրա մասին մանրամասն կարելի է ծանոթանալ կենտրոնի կայքում, ինչպես նաև կենտրոնի մշակութային և հասարակական ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Սուսաննա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում:Համերգը հասկանալի պատճառներով հեռարձարկվեց առցանց կենտրոնի յութուբյան էջի միջոցով: Այստեղ ելույթներով հանդես եկան կենտրոնի «Берег неба» (գեղարվեստական ղեկավար Մարիա Քոչարյան) վոկալ ստուդիայի սաները՝ կատարելով սիրված արվեստագետի ստեղծագործություններից, մասնավորապես՝ «Лучший город земли» (<<Երկրի լավագույն քաղաքը>>), « Ազգ փառապանծ», «Верни мне музыку» (<<Վերադարձրու ինձ երաժշտությունը>>), «Год любви» (<<Սիրո տարին>>), «Նոքտյուրն», «Колыбельная» (<<Օրորոցային>>) и «Благодарю» (<<Երախտապարտ եմ>>) երգերը: Իսկ հայ ընթերցասեր ու մշակութասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝Հայաստանի ազգային գրադարանի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում-երաժշտության ունկնդրում՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի 100-ամյակին։
Հանդիպման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Լիլիթ Խալաթյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց մեծանուն արվեստագետին նվիրված միջոցառումների այս տարվա ցանկը՝նշելով, որ տարին հագեցած է լինելու նմանատիպ ծրագրերով,իսկ այնուհետև խոսեց օրվա հանդիպման մասին՝հակիրճ ներկայացնելով նրա գործունեությունը:Եվ ահա «Առնո Բաբաջանյանի կերպարը արվեստում» խորագրով զեկույցով հանդես եկավ Բաբաջանյանի միջազգային հիմնադրամի գիտահետազոտական գծով փոխնախագահ, Առնո Բաբաջանյանի երկերի լիակատար ժողովածուի գլխավոր խմբագիր, արվեստի պատմաբան Արտյոմ Անդրեասյանը, ով վերջաբանի կարգով նաև մի քանի փակագծեր բացեց կոմպոզիտորի երկերի ժողովածուի գիտահրատարակչական ծրագրի վերաբերյալ։ Հետաքրքիր զեկույցը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր սիրված կոմպոզիտորի երաժշտական համարներով: Այսպիսով՝լինելով ընդհամենը 24 տարեկան է: Ի վերջո նա 2017 թվականին պաշտպանեց իր ավարտական ատենախոսությունն <<Առնո Բաբաջանյանի կերպարն արվեստում>> թեմայով: ԵՊՀ-ն ավարտել է 22 տարեկանում:
Ծնվել է 1997 թվականին Վանաձորում: ԵՊՀ-ի մագիստրատուրան ավարտել է 2019 թվականին՝ստանալով արվեստի պատմաբան որակավորմամը: Արտյոմ Անդրեասյանը և ավարտելով ԵՊՀ-ն, ստանալով արվեստագետի ու պատմաբանի մասնագիտություն կատարել է հսկայածավալ աշխատանք՝ուսումնասիրելով մեծանուն արվեստագետի կյանքը, գործունեությունն, ինչպես նաև ընթերցելով բոլոր այն նշանավոր մարդկանց աշխատությունները և հանդիպելով մեր ժամանակների ճանաչված մտավորականների հետ, հավաքագրելով նրանց հուշերն ստեղծագործություններն,որոնք նվիրված էին կոմպոզիտորին:
Հետագայում ուսումնասիրելով բոլոր աշխատությունները նկատում է դրանց տարբերություններն,որոնք կան կոմպոզիտորի մնացած հրատարակություններում: Իր ուսումնասիրությունների աղբյուր են հանդիսացել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի արվեստի գրականության Առնո Բաբաջանյանի առանձին ֆոնդի և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ընթերցասրահի արխիվային ու Մոսկվայում գտնվող նրա բնակարանային ու նրա միջազգային հիմնադրամի ղեկավար Արա Բաբաջանյանի տրամադրած նյութերը:
Վերջում նա նշեց, որ այս ուսումնասիրությունները, կապված նրա ծննդյան 100 ամյակի հետ,պատրաստվում է հրատարակվելն 30 հատորից բաղկացած երկերի ժողովածուի տեսքով,որոնք բաղկացած են լինելու 4 շարքերից,մեկ հավելվածով:Մի քանի խոսքով ներկայացնենք այդ հսկայածավալ աշխատությունը՝շարք 1-ին,սա բաղկացած է լինելու 10 հատորից, որտեղ ներկայացվելու են նրա գործիքային ստեղծագործությունները, շարք 2-րդում՝նվագախմբային ստեղծագործությունները,ևս 10 հատորից բաղկացած, 3-րդում՝վոկալ ստեղծագործությունները՝բաղկացած 5 հատորից,սա համեմատաբար կրկնակի ծավալուն է լինելու նախորդներից,4-րդում՝5 հատոր,որտեղ ամփոփված է լինելու նրա աշխատանքը,նրա բնավորության գծերի առանձնահատկությունները և այլն:
Այս հսկայածավալ աշխատությունը կոչվելու է <<Арно Бабаджанян собрание сочинений>>: Միջոցառումներն ավարտվեցին երաժշտասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում,որտեղ կայացավ համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հոբելյանին:Այստեղ ելույթ ունեցան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝կատարելով. Մեծանուն արվեստագետի «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունները:
[b]Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքի Ռուսական Գիտության և Մշակույթի կենտրոնի, Սիրարփի Կարապետյանի [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված