211652_close_icon
views-count1830 դիտում article-date 09:11 25-01-2021

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է մահացել

ԱՄՆ Ինդիանա նահանգում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել Ինդիանապոլիս քաղաքում, հաղորդում է [url=https://edition.cnn.com/2021/01/24/us/indianapolis-mass-shooting-trnd/index.html]CNN[/url]-ը։ Կրակոցների մասին ոստիկանությունը տեղեկություն է ստացել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4։00-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկզբում հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած դեռահասի։ Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ կրակոցներ են հնչել նաև հարևան թաղամասում, որտեղ հայտնաբերվել են հինգ դիեր․ զոհերի թվում է նաև հղի կին։ Ոստիկանությունում կարծում են, որ խոսքը կանխամտածված սպանության մասին է։ Հետաքննությանը մասնակցում է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ): Իրավապահները ենթադրում են, որ չարագործը միայնակ չի գործել, իսկ քաղաքապետ Ջո Հոգսեթը տեղի ունեցածը որակել է «կանխամտածված զանգվածային սպանություն»։ Հաղորդում է, որ կասկածյալներ և ձերբակալվածներ դեռևս չկան։

Նմանատիպ նյութեր