2440 դիտում
09:46 26-01-2021
Վրաստանը կորոնավիրուսից մահերի թվով անցավ Հայաստանին
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը գնալով աճում են, իսկ մահվան դեպքերի թիվը սկսած 2021 թվականի հունվարի 23-ից՝ գերազանցում են Հայաստանում արձանագրված մահվան դեպքերին: Այդ օրվա դրությամբ Հայաստանում արձանագրվել էր 3 հազար 34, իսկ Վրաստանում՝ 3 հազար 38 մահվան դեպք:
Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/1041371.html]Արմենպրես[/url]»-ը, հունվարի 25-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 166 հազար 94 դեպք՝ 3047 մահվան դեպքով: Նույն օրվա դրությամբ հարևան Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 256 հազար 846 դեպք՝ 3071 մահվան դեպքով:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն PalitraNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ կանոնակարգերով. ևս մեկ տարի պետք է հրաժարվեն հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումներից:
Գամկղրելիձեի խոսքով` եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին:
«Բնականոն կյանքին վերադառնալու հետ կապված իմ կանխատեսումը հիմնվում է մի քանի գործոնի վրա: Առաջին՝ կարծում եմ, որ վարակը մոտավորապես մեկ տարում կավարտի իր կենսաբանական ցիկլը և հավանաբար կդառնա սեզոնային վարակ, ինչպես օրինակ գրիպը: Հավանաբար, մեզ անհրաժեշտ կլինի սեզոնային պատվաստում: Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին», - հայտարարել է Գամկղրելիձեն և նշել, որ այսօր տարվող միջոցառումները՝ կապված դիմակ կրելու, հեռավորության և հիգիենային պայմանների հետ, պարտադիր են:
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատել էր բավականին կառավարելի:
Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2 միլիոն 429 հազար 605 դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1 մլն 372 հազար 977 հաստատված դեպքով: Երրորդ հորիզոնականում Վրաստանն է, ուր կորոնավիրուսով վարակվել է 253 հազար 816 բնակիչ: Հաջորդը Ադրբեջանն է՝ կորոնավիրուսի հաստատված 228 հազար 975 դեպքով: Հայաստանում, ինչպես վերը նշված է, հաստատվել է կորոնավիրուսի 166 հազար 94 դեպք:
Նմանատիպ նյութեր
2103 դիտում
16:00 03-02-2021
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ. մահերի թիվը հասել է 3 հազար 221-ի
5834 դիտում
14:27 21-08-2021
Վրաստանում կորոնավիրուսից մահերի ռեկորդային թիվ է գրանցվել
1329 դիտում
23:18 13-09-2020
Կարեն Վրթանեսյան. Հայաստանն առ այսօր աշխարհի «առաջատարների» մեջ է թե՛ վարակակիրների, թե՛ մահերի հարաբերական թվով
Այս բաժնից
1648 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1510 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան