902 դիտում
10:09 26-01-2021
ԵՄ-ն նախազգուշացրել է, որ կխստացնի Covid-19-ի պատվաստանյութերի արտահանման կանոնները
ԵՄ-ն նախազգուշացրել է, որ կխստացնի Covid-19-ի պատվաստանյութերի արտահանման կանոնները`AstraZeneca պատվաստանյութի մատակարարումների կրճատման շուրջ վեճի ֆոնին: Այս մասին հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-europe-55805903?fbclid=IwAR3qaz1Z2r0kV6TIsAfMtzw9QvsC7uimDXzagqOyk40M4SeuEFVlBEN0Ooo]BBC[/url] լրատվականը:
Եվրոպական Միության առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսն, իր քաղաքացիներին պաշտպանելու համար կձեռնարկի ցանկացած անհրաժեշտ գործողություն: Անցյալ շաբաթ AstraZeneca ընկերությունը ԵՄ-ին հայտնել էր, որ հետ է մնում մատակարարման սահմանված քանակից` արտադրական խնդիրների պատճառով:
ԵՄ-ն քննադատվել է պատվաստանյութերի դանդաղ տարածման համար, որոնք նա գնում է բոլոր անդամ պետությունների անունից: Վեճը կարող է ազդել նաև Միացյալ Թագավորություն Pfizer-BioNTech պատվաստանյութի մատակարարման վրա. այս պատվաստանյութը մշակվել է ԱՄՆ-ի և Գերմանիայի կողմից և մատակարարվում է բելգիական արտադրամասից:
ԵՄ որոշ անդամ պետությունների պատվաստման ծրագրերն արդեն դանդաղել են Pfizer-BioNTech պատվաստանյութերի մատակարարումների կրճատման պատճառով, որոշները սպառնում են դատական հայցով:
Կիրակիիդեսը ասել է, որ ԵՄ-ն խնդրել է «պատվաստանյութերի մատակարարման մանրամասն պլանավորում իրականացնել», և AstraZeneca-ի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը:
«Ապագայում ԵՄ-ում Covid-19- ի դեմ պատվաստանյութեր արտադրող բոլոր ընկերությունները ստիպված կլինեն շուտ տեղեկացնել, երբ ցանկանան պատվաստանյութեր արտահանել երրորդ երկրներ», - ասել է ԵՄ-ի առողջապահության հանձնակատարը:
Reuters գործակալության հետ զրուցած անանուն պաշտոնյան ասել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ԵՄ-ի մատակարարումները կկրճատվեն 60 տոկոսով` 80 միլիոնից 31 -ի հասնելով: Լրատվականը հիշեցնում է, որ պատվաստանյութը դեռևս չի հաստատվել ԵՄ դեղորայքի կարգավորիչ մարմնի` Եվրոպական դեղերի գործակալության կողմից, սակայն, ինչպես սպասվում է դա այս ամսվա վերջ կկարգավորվի:
Նմանատիպ նյութեր
2112 դիտում
14:40 14-01-2021
ԱՀԿ-ն գնահատել է առկա պատվաստանյութերի արդյունավետությունը COVID-19- ի նոր շտամների դեմ
1819 դիտում
10:19 22-01-2021
Ռուսաստանը և Իսրայելը քննարկում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը
2099 դիտում
13:30 04-02-2021
Հայաստանն ակնկալում է մարտից ունենալ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի որոշակի խմբաքանակ
Այս բաժնից
775 դիտում
16:29 29-10-2024
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ (տեսանյութ)