211652_close_icon
views-count2181 դիտում article-date 14:40 14-01-2021

ԱՀԿ-ն գնահատել է առկա պատվաստանյութերի արդյունավետությունը COVID-19- ի նոր շտամների դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապացույցներ չունի, որ կորոնավիրուսի դեմ ներկայումս գոյություն ունեցող պատվաստանյութերը չեն գործում նոր շտամների համար։ Այդ մասին հայտնել է ԱՀԿ եվրոպական բյուրոյի պատվաստման բաժնի ավագ մասնագետ Օլեգ Բենեշը: «Իհարկե հարցեր են առաաջանում, թե ինչպես կարող են պատվաստանյութերը կանխել վիրուսի նոր տարբերակների տարածումը: Այս պահին մեր ունեցած տեղեկությունները չեն տալիս որևէ հիմնավորում այն մասին, որ արդեն իսկ կորոնավիրուսով վարակվածի իմունիտետը չի պաշտպանում վիրուսի նոր տարբերակներից, այսինքն մարդիկ նորից մասսայականորեն չեն վարակվի կորոնավիրուսի նոր շտամերով»,- ընդգծել է Բենեշը ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի մամուլի ասուլիսում։ Ըստ նրա ՝ COVID-19 հիվանդությունից հետո ձեւավորված իմունիտետն առաջացնում է հակամարմինների արտադրում վիրուսի տարբեր մասնիկների ու անտիգենների դեմ: «Այսպիսով, հույս կա, որ պատվաստանյութերը կաշխատեն: Մինչ օրս ոչ մի ապացույց չկա, որ պատվաստանյութերը չեն գործում կորոնավիրուսի նոր տարբերակների դեպքում»,-նշել է մասնագետը:

Նմանատիպ նյութեր