5715 դիտում
10:23 26-01-2021
Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսներին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պետությունը օրենքներով եւ իրավանորմատիվային դաշտով պարտավորություններ ունի ստանձնած երկրի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամ դարձած իր քաղաքացիների համար, ինչն ամրագրված է նաեւ բարոյական արժեհամակարգով: Պատերազմի ավարտից հետո գործադիրը մի քանի օրենսդրական եւ գործադիրի որոշումների մակարդակով փոփոխություններ կատարեց, որոնցով սոցիալական աջակցության եւ արտոնություններ տալու մեխանիզմներ ներդրեց:
Դրանց գործնական կիրառման ընթացքում պարզվեց, որ, այնուամենայնիվ, նույնիսկ արտոնությունները կիրառելիս կան օրենսդրական բացեր, որոնց պատճառով հայրենիքի պաշտպանութան մեջ անգնահատելի ավանդ ունեցողները եւ նրանց հարազատները ստիպված են վճարել պետական տուրքեր: Այս խնդիրը լուծելու համար Արդարադատության նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2657 դիտում
20:26 18-02-2021
«Вернись»․ նոր տեսահոլովակ՝ նվիրված արցախյան պատերազմի հերոսներին
8729 դիտում
14:50 15-11-2017
«Արցախյան հերոսներից` մերօրյա հերոսներ». ուսանողները հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին
Այս բաժնից
850 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»