211652_close_icon
views-count4245 դիտում article-date 12:26 26-01-2021

Հունվարի 27-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը

Այս շաբաթ Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որտեղ քննարկվելու է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի կառուցման հարցը։ Այս մասին հայտնում է [url=https://www.rbc.ru/politics/26/01/2021/600e8faf9a7947f58ff19d5b?from=from_main_4]rbc.ru[/url]-ն՝ հղում անելով Ռուսաստանի ու Հայաստանի կառավարություններում իր աղբյուրներին։ Հանդիպումը նախատեսված է հունվարի 27-ին։ Ռուսաստանից հանդիպմանը մասնակցելու է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Հայաստանից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Նմանատիպ նյութեր