1534 դիտում
12:55 26-01-2021
Հայաստանի Ժողովրդական Շարժում (ՀԺՇ) հասարակական-հայրենասիրական կազմակերպության հայտարարությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի Բաքու այցի առնչությամբ
«Դիտարկելով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի` Բաքու այցելության ընթացքում «վերջին հաղթանակների կապակցությամբ» Ադրբեջանի իշխանություններին ուղղված շնորհավորանքը՝ պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի մեջ դժվար թե գտնվի որեւէ պատասխատու կողմ, որը շնորհավորի Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին, իրենց նախաձեռնած հակաիրանական որեւէ արարքի կապակցությամբ։
Իսկ հայ ժողովուրդը կատարվածի առնչությամբ պետք չէ, որ զարմանա կամ զայրանա` ինքնիշխանությունից կամովին հրաժարաված իշխանությունները միայն նմանատիպ վերաբերմունքի են արժանի։
Այնուամենայնիվ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը թերեւս պետք է նկատի ունենա, որ հարաբերություններում փոխադարձությունը կարեւորագույն պայման է»,- նշված է հայտարարությունում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
598 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1498 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
502 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ