211652_close_icon
views-count12153 դիտում article-date 14:55 26-01-2021

«Ամենաարյունարբու երկիրն է». Ժիրինովսկին ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել Թուրքիա

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա անհայտ անձի հարձակումից հետո ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20210126/turtsiya-1594609161.html?fbclid=IwAR1oqJg3kBXjB_x4aPmPGvu56ZTnXfGYEIgV4a0Dc6NyeEsEW5HDFRNYErw]ria.ru[/url] գործակալությունը: «Պետք չէ գնալ Թուրքիա, ամենաարյունարբու երկիրն է»,-ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակը: Հունվարի 24-ի երեկոյան, Ստամբուլում, աղբ հավաքող ոմն Հասան Հուսեյն Յ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակահարել էր Ռուսաստանի երեք քաղաքացու՝ մեկ տղամարդու և երկու կնոջ: Նա կալանավորվել է: Ինչպես հաղորդել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:

Նմանատիպ նյութեր