211652_close_icon
views-count15819 դիտում article-date 17:55 15-05-2018

Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել ուկրաինացիներին չայցելել Ռուսաստան՝ աշխարհի առաջնությանը

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը իր հայրենակիցներին կոչ է արել չմեկնել աշխարհի առաջնություն: «Բոլոր ուկրաինացիներին կոչ եմ անում չմեկնել Ռուսաստան՝ աշխարհի առաջնությանը: Սադրանքները երաշխավորված է, իսկ անվտանգությունն այնտեղ ոչ ոք չի պահպանում», գրել է իր թվիթերում ուկրաինացի գործիչը: Ավելի վաղ Ուկրաինայի Սահմանապահ ծառայությունը քաղաքացիներին հորդորել է Ռուսաստանում աշխարհի առաջնությանը չմեկնել՝ հավաքագրման վտանգի պատճառով: Բացի այդ, Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ առաջարկել են Ուկրաինայի տարածքում արգելել 2018թ. աշխարհի առաջնության հեռարձակումը, որպեսզի երկրում չլինի «ագրեսոր երկրի» հեղինակության աճը:

Նմանատիպ նյութեր