55853 դիտում
19:44 26-01-2021
Արաբկիրի ոստիկանների ստացած օպերատիվ տվյալները իրական էին. հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց ու թմբուկավոր ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները համատեղ իրականացրել են հատուկ օպերացիա:
Մինչ օպերացիան պարզվել է, որ Արաբկիրի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյաները համապատասխանում են իրականությանը, որից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկություն կատարելու որոշում կայացնի Երևանի բնակիչ, 40-ամյա Վ. Գ.-ի անվամբ հաշվառված և Երևանում հաշվառված, 33-ամյա Հ. Ղ.-ի կողմից շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և արդեն քննիչին են միացել ոստիկանները և խուզարկության ենթարկել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է ստվարաթղթով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մանրացված վիճակում խոշոր չափի դեղնականաչավուն չորացված զանգված:
Հայտնաբերվել է նաև «1945» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները այս անգամ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանի որոշման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն են կատարել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, անձնական ունեցվածքի գողության փորձ կատարելու մեջ որպես մեղադրյալ 39-ամյա Վ. Մ.-ի տանը, որտեղ հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա, մեթամֆեթամին տեսակի թմրամիջոցներ և 16 մմ տրամաչափի 13 հատ որսորդական փամփուշտներ:
Այս գործով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է միջնորդությունը ու Վ. Մ.-ն կալանավորվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
17594 դիտում
21:12 14-11-2023
Արարատի մարզի պարեկների ստացած օպերատիվ տվյալները հավաստի էին. ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1773 դիտում
12:38 11-02-2016
Կամավոր հանձնել են «Մակարով» ատրճանակ` 7 փամփուշտով, և ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ