Իսրայելի ռազմական ինքնաթիռները, ներխուժելով Լիբանանի օդային տարածք, հասել են մայրաքաղաք Բեյրութ
Լիբանանի պաշտոնական Ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները ինտենսիվ թռչում են Լիբանանի օդային տարածքով, հայտնում է [url=https://www.almasdarnews.com/article/israeli-warplanes-roam-lebanons-airspace-at-medium-altitude/]almasdarnews.com[/url] թերթը:
Գործակալությունը նշել է, որ ինքնաթիռները թռչում են միջին բարձրության վրա և հասնում մինչև մայրաքաղաք Բեյրութ: Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից` երկրի օդային տարածքի խախտումներ տեղի են ունենում ամեն օր, սակայն Բեյրութի և Հյուսիսային Լիբանանի վրայով թռիչքները հազվադեպ են լինում:
Երկուշաբթի օրը «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը տեսանյութով ցուցադրել էր իսրայելական ռազմաօդային ուժերին պատկանող F-35 կործանիչի թռիչքը Լիբանանի երկնքում: