211652_close_icon
views-count2974 դիտում article-date 15:33 27-01-2021

Վիրավորում ստացած անձինք՝ բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների, կստանան միանվագ 500․000 դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը: Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկվում է պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների: Վերջիններս արդեն ստանում են ֆինանսական աջակցություն: Նախարարն ընդգծեց, որ այստեղ ներառված են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլեւ աշխարհազորայինները, կամավորականները: «Նպատակն այն է, որ թեեւ որոշ անձանց մոտ վիրավորումները թեթեւ են եղել, սակայն այդ անձինք նաեւ որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության հետ կապված խնդիր են ունեցել: Ըստ այդմ, շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացիներ: Իսկ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը չի գերազանցում հազարը: Այս պահի դրությամբ արդեն 200 հոգի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն եւ ստացել հաշմանդամության խումբ: Ամպուտացվաի անձանք քանակը չի գերզանցում 120-ը, որոնք անհրաժեշտություն են ունենալու պրոթեզովորման»,-ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ առնվազն 10 օրից մարդիկ կկարողանան ստանալ իրենց գումարները: Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

Նմանատիպ նյութեր