2535 դիտում
09:18 28-01-2021
Առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառումը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ամիսներին ՀՀ-ում կտրուկ աճելու է ռուսական «փափուկ ուժի» կիրառման գործընթացը, կիրառվելու է նոր գործիքակազմ։ ՌԴ բարձրաստիճան շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրը փոխանցել է, որ ՌԴ քաղաքական ղեկավարությունը որոշում է կայացրել տարածաշրջանում սեփական քաղաքականությունը էապես վերանայելու մասով, ավելի կոնկրետ՝ ՀՀ-ում նախատեսում են նոր նախագծեր իրականացնել։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, առաջիկայում հայաստանյան տեղեկատվական դաշտում ավելանալու են պրոռուսական հարթակները, որոնք չեն թաքցնելու իրենց բուն առաքելությունը։
Չհաստատված, դեռևս սաղմնային փուլում է նաև ռուսերենով հեռուստատեսային նախագծերի, այդ թվում՝ «թոք-շոուների» և տեսակամուրջների իրականացման գաղափարը։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, շատ ավելի մեծ ծրագրեր են նախատեսվում կրթամշակութային դաշտում»:
[b]Մանրամասն՝ այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
850 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»