36621 դիտում
10:30 29-01-2021
ԱՄՆ-ն Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել ամբողջությամբ դուրս բերել զորքերը Լիբիայից
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Թուրքիային կոչ է անում իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լիբիայից: Այս մասին գրում է[url=https://www.aljazeera.com/news/2021/1/28/us-calls-for-withdrawal-of-russian-turkish-forces-from-libya] Al Jazeera[/url]-ն, նշելով՝ զորքերի դուրսբերման համար նախապես սահմանված վերջնաժամկետն անտեսվել է, և կողմերն այս առնչությամբ որևէ կերպ չեն արձագանքել:
«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին՝ այդ թվում՝ Ռուսաստանին, Թուրքիային և ԱՄԷ-ին, հարգել Լիբիայի ինքնիշխանությունը և անհապաղ դադարեցնել ռազմական միջամտությունը Լիբիայում: Հոկտեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ մենք Թուրքիային և Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ նախաձեռնել իրենց ուժերի և արտասահմանյան վարձկանների, վերահսկվող խմբավորումների դուրսբերման գործընթացը, որոնց նրանք հավաքագրել, ֆինանսավորել, տեղակայել և աջակցել են Լիբիայում», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ կնքված զինադադարի համաձայն երեք ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերը և վարձկանները պետք է դուրս բերվեին Լիբիայից: Այնուամենայնիվ, սահմանված վերջնաժամկետը լրացել է հունվարի 23-ին, և մինչ օրս կողմերը որևէ հայտարությամբ հանդես չեն եկել, իսկ զորքերը շարունակում են տեղակայված մնալ տարածաշրջանում:
Նմանատիպ նյութեր
1271 դիտում
10:24 08-09-2014
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի օկուպացված տարածքից
8537 դիտում
16:20 22-09-2018
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանից․ Ռոուզ Գոթեմյոլեր
1119 դիտում
12:18 18-11-2022
ԱԷՄԳ-ը Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից