211652_close_icon
views-count1122 դիտում article-date 12:18 18-11-2022

ԱԷՄԳ-ը Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր զինուժը Զապորոժիեի ատոմակայանից և «դադարեցնել ցանկացած գործունեություն» Ուկրաինայի միջուկային օբյեկտներում:

Փաստաթղթին կողմ է արտահայտվել 35 երկրներից 24-ը, Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել:

Խորհուրդը կոչ է անում Ռուսաստանին «անհապաղ դուրս բերել իր ռազմական և այլ անձնակազմերը էլեկտրակայանից»:

Նմանատիպ նյութեր