211652_close_icon
views-count1432 դիտում article-date 16:15 29-01-2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դրամահավաք-ընթրիքին ռեկորդային 500.000 դրամով վաճառվեց մեկ շիշ «Կատարո» ռեզերվ գինի

Տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված բարեգործական դրամահավաք-ընթրիք‚ որն ուղղված էր նվագախմբի զարգացմանը։ Մասնակցել են նվագախմբի ընկերներ և աջակիցներ։ Դրամահավաք-ընթրիքի ընթացքում կատարվել են նվիրաբերություններ. կայացել է նաև «Կատարո» գինու գործարանի սեփականատեր Գրիգորի Ավետիսյանի կողմից այդ երեկոյի համար նվիրաբերված «Կատարո» ռեզերվ 2016թ. գինու մեկ շշի աճուրդ‚ որը վաճառվել է ռեկորդային 500.000 դրամ արժեքով։ Այն գնել է նվագախմբի ընկեր, բարերար Գաբրիել Չենբերջյանը։ Գնված գինին դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Գրիգորի Ավետիսյանի ստորագրություններով նվիրվել է մաեստրո Տիգրան Մանսուրյանին։ «Կատարո» գործարանի սեփականատերը նշել է‚ որ 2020 թվականի լայնածավալ պատերազմի հետևանքով Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ Տողում թողնելով «Կատարո» գինու գործարանը։ «Դժվարին այդ պահին հնարավոր եղավ Տողից դուրս բերել միայն 10.000 շիշ գինի՝ 2017 թվականից հնեցված «Կատարո» ռեզերվ, որից չի մնացել ո՛չ թշնամու տիրապետության տակ գտնվող գործարանում, ո՛չ էլ հայկական շուկայում։ Հուսադրող է‚ թերևս‚ այն, որ կա Արցախի հող, կա արև, կա խնդողնի‚ ու կան նույն այն ձեռքերը, որոնք‚ անկախ ամեն ինչից, շարունակելու են փոխանցել իրենց պատմությունը «Կատարո»-ի շշերի միջոցով»‚- ասաց պարոն Ավետիսյանը՝ ավելացնելով‚ որ «Կատարո»-ի 10.000 շիշ գինիները հանվելու են վաճառքի‚ ինչից առաջացած շահույթն ուղղվելու է նոր գործարանի կառուցմանը։

Նմանատիպ նյութեր