1728 դիտում
22:55 29-01-2021
Ելքը մեկն է՝ իշխանությունից պետք է հեռանա նա, ով եկել է քանդելու մեր պետության պաշտպանական համակարգը, իսկ այնուհետև՝ պետականությունը. Ս. Հասրաթյան
Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ է հզոր պաշտպանական համակարգի վերստեղծում: Բայց հարց է ծագում, արդյո՞ք, դա հնարավոր է կյանքի կոչել այս իշխանության պարագայում: Տարակուսում եմ, քանի որ իշխող վարչակազմի ղեկավարը, դատելով մինչ այսօր նրա կատարած քայլերից, զինված ուժերը դիտում է ոչ որպես պետության անվտանգության թիվ մեկ երաշխավոր, այլ իր ցանկությունների կամակատար:
Պետք է ասեմ, որ այդպես ես սկսել էի մտածել դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մեկը մյուսին էին հաջորդում մեր բանակի անհասկանալի ու չհիմնավորված պարտությունները:
Իսկ այսօր, առավել քան համոզված եմ, որ դա անհնար է անել, քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած զինվորական գործին անհաղորդ երկրի ղեկավար:
Բանակը վերակառուցելու և ստեղծված իրավիճակից համեմատաբար քիչ կորուստներով դուրս գալու ելքը մեկն է՝ իշխանությունից պետք է հեռանա նա, ով եկել է քանդելու մեր պետության պաշտպանական համակարգը, իսկ այնուհետև՝ պետականությունը»:
Նմանատիպ նյութեր
1257 դիտում
14:20 14-03-2014
ՕԵԿ-ը չի միանա քաղաքական 4 ուժերին, որպեսզի հեռանա իշխանությունից
Այս բաժնից
508 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
916 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում