1332 դիտում
14:20 14-03-2014
ՕԵԿ-ը չի միանա քաղաքական 4 ուժերին, որպեսզի հեռանա իշխանությունից
«Քաղաքական ուժերը կարող են համագործակցել, սակայն իշխանափոխության նախադրյալներ չենք տեսնում»,-այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով՝ իրենք համագործակցությանը նորմալ են վերաբերվում, սակայն արտահերթ նախագահական ընտրությունների մոտիվներ չկան և դրա մասին խոսք լինել չի կարող, հետևաբար չցանկացավ այդ թեմայի շուրջ այլ մեկնաբանություններ անել:
Լրագրողի դիտարկմանը, թե ՕԵԿ-ը պատրա՞ստ է համագործակցել 4 ուժերի հետ, որպեսզի հեռանա իշխանությունից, Մհեր Շահգելդյանն արձագանքեց. «Հարցն աբսուրդային է հնչում: Մենք շարունակում ենք մեր գործունեությունն այն մանդատով, որը ստացել ենք ժողովրդից»:
Իսկ ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ավելացրեց, որ ընտրությունները մի գործընթաց է, որի միջոցով ձևավորվում է իշխանությունը:
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
20:06 04-10-2023
Մհեր Ավետիսյանը կոչով դիմել է քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին
7924 դիտում
18:34 24-03-2022
Կապիտուլյանտ իշխանությունից օր առաջ ազատվել է պետք, որպեսզի կրկին կարողանանք պահպանել մեր հայրենիքը
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին