211652_close_icon
views-count6427 դիտում article-date 23:56 29-01-2021

Եթե վարչապետը համոզված է, որ Շուշին հայկական չէ, ինչո՞ւ էր մեր տղաներին ուղարկում այնտեղ՝ զոհվելու. մեր հերոսները զոհվեցին հայկակա՛ն Շուշիի համար. Արսեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2021/01/29/arsen-grigoryan/3509619?fbclid=IwAR01CcAmgcKMheFBoXiOohjQFu0beY_EFKCIxkJkkltyiJZWZ6L_wiyQ0bc]Tert.am[/url]-ը գրում է. Արցախը պետք է շարունակի մնալ հայության միասնականության և արժանապատվության խորհրդանիշը, այս պարտությունը ոչ թե մեր ժողովրդի և բանակի, այլ քաղաքական իշխանության պարտությունն էր. պատերազմի ժամանակ զինվորի, սպայի և կամավորի աչքերում հաղթանակն էր, մենք պարտավոր ենք հաղթահարել այս փորձությունը և միասնականանալ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել երգիչ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրրո): «Վարչապետը հարց տվեց՝ արդյո՞ք Շուշին հայկական քաղաք է. եթե նա վստահ էր, որ հայկական քաղաք չէ, ինչո՞ւ էր ուղարկում մեր տղաներին, որ զոհվեն Շուշիի պաշտպանության համար, թող ամենասկզբից ասեր՝ պետք չէ պաշտպանել այն: Մեր տղաները զոհվեցին, որովհետև Շուշին և Հադրութը հայկական քաղաքներ են, իսկ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է»,- ասել է արվեստագետը: Ըստ Գրիգորյանի՝ մեր տղաներն իմաստավորված են զոհվել, և մենք պետք է փորձենք արժանի լինել նրանց հիշատակին. «Մենք կյանք ունենք, որովհետև, օրինակ, մի հրաշալի հայորդի իր կյանքը նվիրաբերեց հայրենիքին, մենք չպետք է մոռանանք դա: Շուշիի հայկականությունը կասկածի տակ դնողներն ինձ համար հայկական շրջանակներ չեն, դա շարունակությունն է ադրբեջանական և թուրքական օրակարգի, և եթե որևէ հայ եթե մտնում է այդ խաղի մեջ, մեր ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանով: Մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի ուժ պետք է հավաքենք, մեր ժողովրդին որևէ ուժ չպետք է պառակտի, դժվարությունների ժամանակ մենք միասնական ենք դառնում»: Երաժշտի կարծիքով՝ աշխարհագրական դիրքի բերումով մենք հարատև կռվի ժողովուրդ ենք, մեր օրակարգը պետք է լինի հայապահպանությունը. «Եթե համակեցության սկզբունքն են տարածում մեր հասարակության մեջ, Ադրբեջանն ինչո՞ւ է մեծացնում իր ռազմական բյուջեն: Վերջիվերջո մեր իրավունքներն են ոտնահարվել: Այդ գաղափարները տարածողները հարատև չեն, փոփոխությունը լինելու է, մենք ենք որոշելու, այսօր այդ ժամանակն է: Ինչպե՞ս կարելի է ապրել ադրբեջանցու հետ բարիդրացիությամբ, երբ այսօր այնտեղ ավելի հայատյաց սերունդ է, քան առաջ»: Արսեն Գրիգորյանի պնդմամբ՝ ճանապարհների բացումով թուրքերը մեր ազգային արտադրողներին կուլ են տալու, իսկ մեր երեխաները մեծանալու են կասկածելի գլոբալիստական միջավայրում. «Մենք պետք է մեր տան մեջ, մեր ընտանիքներում արժանապատիվ ապրենք: Մենք պետք է վերականգնվենք, մենք պարտվել ենք, բայց սա աշխարհի վերջը չէ: Բնական է, որ գերագույն գլխավոր հրամանատարը պետք է հրաժարական տա՝ առանց որևէ մեկի պահանջի, դա սովորական երևույթ է, և մենք մեզ պիտի հավաքենք: Եթե այդ համաձայնագրի մեջ կան կետեր, որոնք պետք է բանակցվեն, պիտի բանակցի մի նոր անձ»: Արվեստագետի պնդմամբ՝ այս ամիսներին որևէ քայլ չի արվել բանակի հեղինակության և սպառազինության վերականգնման ուղղությամբ: «Նիկոլ Փաշինյանը շուտով կհեռանա, նա չի կարող մնալ: Երբ բոլոր ազգային առողջ ուժերն իրար միանան, շատ ավելի հեշտ կլինի: Այսօր, առավել քան երբևէ, մեզ պետք է ազգային համաձայնության իշխանության»,- ամփոփել է ՀՀ վաստակավոր արտիստը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր