14591 դիտում
19:42 30-01-2021
Մուշեղ Մարդոյան. Եկել է ժամանակը, որ պատմեմ, թե ինչ եմ տեսել իմ աչքերով, այն դավաճանությունների մասին, թե ինչպես ենք նվիրել մեր սուրբ հողերը՝ Քարին տակը, Շուշին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Եկել է ժամանակը, որ պատմեմ, թե ինչ եմ տեսել իմ աչքերով, այն դավաճանությունների մասին, թե ինչպես ենք նվիրել մեր սուրբ հողերը՝ Քարին տակը, Շուշին: Ես ուզում էի, որ մեր ազգը մի քիչ ուշքի գա այս ամենից հետո, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ադրբեջանում, ուր են տանում մեզ, որ Հայաստանի կառավարությունն ուզում է եղբայրանալ թուրքերի հետ, իսկ Ալիևն ասում է, թե Հայաստանի հողերը իրենց պատմական հողերն են: Փաստորեն, ուզում է Հայաստանն էլ խլել մեզանից, իսկ Էրդողանն ուզում է Էնվեր փաշայի գործը տանել մինչև վերջ, ես չկարողացա դիմանալ, արդեն պետք է պայթեի, դրա համար որոշեցի կիսվել իմ ազգի հետ»,- ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում օրեր առաջ պատմել է պատերազմի ժամանակ Արցախում կռված Մուշեղ Մարդոյանը՝ հայտնելով, որ իր կյանքի մեծ մասն ապրել է Հայաստանից դուրս՝ Սփյուռքում, հայտնում է [url=https://168.am/2021/01/30/1454086.html?fbclid=IwAR0g-7G1Jr4PmkjoayWeCcC0f1h-4MLBr9PyuKvzUVCRxc7TSu6RjYmb2T4]168.am[/url]-ը:
«Պատերազմի ժամանակ գնացել եմ Ղարաբաղ, եղել տարբեր վայրերում: Հիմա կպատմեմ Քարին տակի և Շուշիի դավաճանությունների մասին: Նոյեմբերի 4-ին՝ ցերեկվա 2-ի կողմերը, երբ շատ թեժ մարտ էր, խրամատներից դուրս եկան ՄՈԲ-ի զինվորականները և նահանջելով շարժվեցին դեպի Շուշիի ճանապարհը: Ընկերներով գժված գոռում էինք, թե՝ տղերք, էս ի՞նչ եք անում, ո՞ւր եք գնում, նրանք պատասխանում են, որ կատարում են իրենց հրամանատարի հրամանը՝ գնդապետ Բարխուդարյանի: Ու նահանջելով գնացին: Քարին տակում մնացինք մենք՝ 5 ընկերներով, որոնցից 4-ն իմ նման Սփյուռքից էին, 2-ը՝ ծնունդով քարինտակցիներ: Մնացինք մենք՝ 5 հոգով, Քարին տակի հրամանատար Բաղդասարը, ևս 2 հոգի քարինտակցիներ և 18-20 տարեկան մեր առյուծ երեխեքը, ու այդպես սկսեցինք պայքարել մինչև երեկո: Հրամանատար Բաղդասարին երբ հարցնում ենք, թե՝ էս ի՞նչ եղավ, ինչո՞ւ մեզ թողեցին՝ դուրս եկան, էս ի՞նչ է կատարվում, ասում էր՝ ես ի՞նչ անեմ, տղերք, իրենց հրամանատարն է հրամայել, որ դուրս գան, ինձ էլ խոսք են տվել, որ օգնության է գալու նոր զորք: Այդպես էլ ոչ մի օգնություն չեղավ: Երեկոյան, երբ արդեն վերջանում են մեր փամփուշտները, սնարյադները, Բաղդասարը, ով 90-ականներին էր կռվել հերոսաբար, մղկտալով, լացելով ասում էր՝ տղերք անհնար է, մենք գյուղը տվինք, չենք կարող պահել, բայց ես իրավունք չունեմ թողնել այս 18-20 տարեկան երեխեքին, որ զոհվեն այստեղ, պետք է փրկեմ, հանեմ էս երեխեքին:
Ու ինքը կազմակերպեց մեր դուրս գալը: Մնալով, փաստորեն, 5 հոգով, իմ քարինտակցի ընկերներն այն տղամարդկանցից են, որ լացել չգիտեն, ոռնում էին, որ թողնում են իրենց տները, իրենց սրբությունները: Ու այդպես ոռնալով՝ մեր մեքենայով դուրս ենք եկել: Կրակի տակով, դժոխքի միջով մի կերպ դուրս ենք պրծել այդտեղից: Մնալու տեղ չունեինք, գիշերը գնացինք Ստեփանակերտ՝ «Արմենիա» հյուրանոց: Այդ դաժան գիշերը անցկացնելով հյուրանոցում՝ առավոտյան իջել ենք ներքև՝ 1-ին հարկ, ռեստորանում սուրճ խմելու և որոշելու հետագա մեր քայլերը: Մեր տղաներից մեկն ասաց՝ տղերք, հլը տեսեք՝ ո՞վ է մեր հետևը նստած: Շուռ եկա, տեսա, որ Տիգրան Ավինյանն էր նստած նախաճաշում իր ընկերների հետ՝ 4 հոգով:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3369 դիտում
16:02 20-03-2021
Քարին տակը հանձնել են, Շուշին՝ նույնպես. նրանք չեն ընկել. Ռուբեն Հայրապետյան. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ