4106 դիտում
21:47 30-01-2021
Արման Աբովյան. Միայն կույր և խուլ մարդը կարող է ենթադրել, որ Նիկոլի թուրքահաճո տեսլականի իրագործումը` ապիկարության հետևանք է
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ ես ասում եմ, որ Փաշինյան Նիկոլը պետք է անհապաղ հեռանա, ընդամենը արձանագրում եմ այն անհերքելի փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իրականում իր բոլոր գործողություններով, քայլերով և գաղափարներով համապատասխանում է թուրք-ադրբեջանական տեսլականի իրականացմանը` Հայաստանի և Արցախի հանդեպ։
Սա բնավ չափազանցություն չէ, այլ պարզ իրականություն, որի պատճառով Նիկոլը մեզ բոլորիս և Մեր Հայրենիքը տարավ ազգային արհավիրքի։
Ես բազմաթիվ անգամ ընդգծել եմ, որ չի կարող մարդը մշտապես սխալվել, դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։
Տեսեք, Փաշինյանի կողմից իրականցված գոնե մեկ-երկու քայլ պետք է լինեին ճիշտ, եթե նա պարզապես վարում է ապիկար և անգրագետ քաղաքականություն, բայց արի ու տես, որ բոլոր քայլերը սխալ են, ավելի ճիշտ իր բոլոր քայլերը և գործողությունները հստակ բխում են թուրքերի և ադրբեջանցիների շահերից։
Ինչու է նա այդպես վարվում, մենք, իհարկե, հետագայում կպարզենք, սակայն ակնհայտ է նաև այն, որ ոչ Երկիրը, ոչ Հայ ազգը չունի ժամանակ, որ թույլ տա թուրքերին` Նիկոլի ձեռքերով իրականացնել հակահայկական ծրագրեր։
Ես համոզված եմ, որ Փաշինյանի կառավարության բոլոր քայլերը շատ մտածված և հեռանկարային են և արդեն միայն կույր և խուլ մարդը կարող է ենթադրել, որ Նիկոլի թուրքահաճո տեսլականի իրագործումը` ապիկարության հետևանք է։
Եվ հաշվի առնելով այս ամենը, ինձ նաև հետաքրքիր է.
մինչև ու՞ր պետք է հասնի իրավիճակը, որպեսզի որոշ մարդիկ հասկանան, որ իրենք կորցնում են ոչ միայն Հայրենիք, այլ վտանգը անխուսափելիորեն մոտենում է հենց իրենց տների դռները։
Չնայած...
հաշվի առնելով, թե ինչպես իշխանավոր նիկոլականները մարդկանց դարձրեցին` լկտի և սուտ տեղեկատվական հնարքների պատանդ, կարծում եմ, որ մինչև թուրքերը չհայտնվեն ոմանց ննջասենյակում, իրենք կշարունակեն «փակված» մնալ իրենց մեջ և միայն գանգատվել վիրտուալ տիրույթում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3690 դիտում
11:41 02-05-2018
Պուտինը, Սահակաշվիլին, պատերազմ, պատժամիջոց. «խուլ և կույր» լինելու տարաշխարհիկ բացատրությունները. «Առավոտ»
2222 դիտում
17:59 10-01-2021
Գագիկ Համբարյան. Մամլո խոսնակը խմբագրեց գրառումը և բացահայտեց Նիկոլի պանթուրանիստական ծրագրի իրագործումը
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»