2630 դիտում
13:41 31-01-2021
ԱՄՆ կոնգրեսականը պատվաստվելուց հետո վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական Սթիվեն Լինչի մոտ, ով պատվաստվել է Pfizer / BioNTech– ով, թեստը դրական արդյունք է տվել այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին նրա գրասենյակի աշխատակիցներից մեկի մոտ վարակ է ախտորոշվել:
Այս մասին հայտնում է [url=https://tass.ru/obschestvo/10587445?utm_source=yxnews&utm_medium=desktop]TACC[/url]-ը:
Նշվում է, որ կոնգրեսականը պատվաստանյութի երկրորդ դոզան ստացել է նախքան հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը: Լինչի խոսնակն էլ նշել է, որ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունից առաջ նա անցել է բացասական թեստ:
ԱՄՆ-ում հաստատում է անցել կորոնավիրուսի երկու պատվաստանյութ `Pfizer-ըև Moderna-ն: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մինչ ամառ ձեռք կբերվի ևս 200 միլիոն դոզա կորոնավիրուսային պատվաստանյութեր։ Ընդհանուրը նախատեսվում է 400 միլիոն դոզաներից հասցնել 600 միլիոն դոզայի։
ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 26 միլիոնը, մահացել է ավելի քան 439 հազար մարդ:
Նմանատիպ նյութեր
1103 դիտում
16:49 05-05-2021
Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել
1451 դիտում
10:05 14-06-2021
Ճապոնիայում Pfizer-ով պատվաստվելուց հետո 7 մարդու մոտ խնդիրներ են առաջացել
Այս բաժնից
1183 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1006 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
997 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո