2915 դիտում
20:13 31-01-2021
Գավառի, Սիսիանի, Հարթավան-Քուչակ, Մարտունի-Վարդենիս, Արթիկ-Ալագյազ ճանապարհներին, Սևանից մինչև Ծովագյուղ բուք է
«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամենտ ՊԵԱԿ-ից հայտնում են, որ
.Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս հատվածը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
.Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
.Գավառի, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Հարթավան-Քուչակ, Մարտունի-Վարդենիս, Արթիկ-Ալագյազ և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածներում բուք է։
.Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
.Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
.Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
.Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
541 դիտում
20:50 21-10-2024
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում
793 դիտում
20:25 21-10-2024
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ակադեմիական քաղաք» տանող երկաթուղային հանգույցի, տրանսպորտային համակարգի մասին
649 դիտում
20:10 21-10-2024
Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի դեսպանի հետ