10716 դիտում
22:45 31-01-2021
Հայտնաբերվել է «Թևանիկ» ֆիլմի համանուն դերակատար Հովհաննես Խոդերյանի դին
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ամիսներ առաջ, երբ ցավով կիսվեցի այս լուրով իմ էջում, ջնջեցի այն, քանի որ արթնացավ 1% չափ հույս, որ նա գուցե ողջ կլինի․․․ բայց այսօր՝ հուսահատված ու անասելի ցավով իմացա որ վերջին հույսն էլ մարեց․․․ ամսիներ առաջվա իրականությունը ճիշտ էր և նախորդիվ գրածս գրառումը այսօր, ցավոք, նորից դարձավ ճշմարիտ․․․
Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղիկ կունենա վաղը՝ 01.02.2021-ին, ժամը 17:00 -ին, Սուրբ Հակոբ Եկեղեցում (Քանաքեռ )
Հուղարկավորությունը` 02.02.2021-ին, ժամը 13:00-ին, Եռաբլուրում
Մեր բոլորի Թևանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․
Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում․․․
Իրավունք չունենք նահանջելու․․․ ես և իմ թիմը, իմ ընտանիքը, ամեն Աստծո օր անում ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ արժանի լինենք բոլորիդ և իրապես հաղթենք․․․»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35175 դիտում
22:30 19-10-2020
Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը
1934 դիտում
20:24 24-02-2014
«Ավատար» ֆիլմի գլխավոր դերակատար Սեմ Ուորթինգթոնին ձերբակալել են
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը